Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազատություն». Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընթանում է «Վերադարձրե՛ք ձայնը» բողոքի ակցիան։
Հանրահավաքի մասին միաժամանակ հայտարարեցին խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը հետևած կազմակերպությունները, ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաև ուսանողական շարժումները։
Մինչ ակցիայի մեկնարկը մի շարք բուհերի անունից ընթերցվեց մանիֆեստ, որտեղ ընդգծվում էր, որ ուսանողները պայքարելու են իրենց ձայնի համար՝ համարելով, որ ընտրությունները գողացված են։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: