Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնություն մեկնող տղամարդկանց հավաքականում կլինի 10 ծանրորդ

Նոյեմբեր 17,2024 14:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները, համապատասխանաբար,  Երեւանի «Օլիմպավանում» եւ Գյումրիում նախապատրաստվում են դեկտեմբերի 6-ից 15-ը Թաիլանդի մայրաքաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Տղամարդկանց ընտրանու կազմում մրցավայր մեկնելու է 10 ծանրորդ. 61 կգ՝ Գառնիկ Չոլակյան, 73 կգ՝ Գոռ Սահակյան, 89 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, 96 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան եւ Հակոբ Մկրտչյան, 102 կգ՝ Արա Աղանյան, 109 կգ՝ Գարիկ Կարապետյան եւ Պետրոս Պետրոսյան, +109 կգ՝ Վարազդատ Լալայան եւ Սիմոն Մարտիրոսյան:

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Aravot.am-ին ասաց, որ առայժմ հայտնի է միայն 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանի անունը: Իսկ թե նրանից բացի էլ ո՞վ կկարողանա մեկնել Թաիլանդ, պարզ կդառնա եկող շաբաթվա ընթացքում հավակնորդների համար ծանրաձողին ստուգողական մոտեցումներ կազմակերպելու ժամանակ գրանցվելիք արդյունքներից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930