Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։
Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մակրոնին՝ Հայաստանին հուզող հումանիտար խնդիրների հանդեպ վերջինիս ցուցաբերած հետաքրքրության և Հայաստանի ու Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերություններին նրա նվիրվածության համար։
Բրիժիտ Մակրոնն իր հերթին վերահաստատել է համերաշխությունն ու բարեկամությունը մեր երկրի ու ժողովրդի հանդեպ։
ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ