Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավկովկասյան տարածաշրջանի երեք երկրներից ցանկացած մեկը կարող է վերածվել «երկրորդ Ուկրաինայի»՝ եթե անտեսի վերջինիս դասերը․ «Հայացք Երևանից»

Նոյեմբեր 17,2024 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ցակացած երկիր, առավել եւս Հայաստանի նման փոքր երկրները, որտեղ քաղաքական իշխանությունն ի վիճակի չէ ճիշտ որոշումներ կայացնել, իբրեւ կանոն, տխուր ավարտ են ունենում, ինչպես եղավ 2008-ին Վրաստանում կամ ինչպես Ուկրինայում է տեղի ունենում արդեն մոտ երեք տարի: Հարց է առաջանում՝ ո՞րն է խնդիրը: Նախ՝ պետք է իմանալ հետեւյալը. աշխարհի քաղաքական քարտեզի վրա պետությունները հենց այնպես չէ, որ հայտնվում են, դրանցից յուրաքանչյուրն աշխարհաքաղաքական որոշակի դեր ունի՝ պայմանավորված իր աշխարհագրական դիրքով, կենսունակությամբ, սահմանակից երկրների վարքով եւ մի շարք այլ առանձնահատկություններով:

Աշխարհում թափարգել-երկրների թե՛ ձախողված, թե՛ հաջողված օրինակները բազմաթիվ են, բայց գանք Հարավային Կովկաս, որն ամբողջության մեջ մի թափարգել-տարածաշրջան է ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ:

Ակնհայտ է, որ տարածագոտու երեք պետություններից յուրաքանչյուրն, իր հերթին, եւս թափարգելի որոշակի դերակատարում ունի. Վրաստանը՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի, Ադրբեջանը՝ Իրանի ու Ռուսաստանի, Հայաստանը՝ մեծ հաշվով Կենտրոնական Ասիայի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մասով: Վրաստանը՝ մի փոքր ուշ, բայց հասկացավ ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու աղետաբերությունը եւ փութաց շտկել վիճակը, Հայաստանը՝ որպես թափարգել, նախեւառաջ, պետք է Ռուսաստանին ու Իրանին, բայց եթե հրաժարվի թափարգելի իր դերակատարումից, ինչի նախանշաններն առկա են գործող իշխանության վարած քաղաքականության ծիրում, ապա հարցականի տակ կդնի սեփական գոյությունը:

Ադրբեջանի՝ սխալվելու գայթակղությունն էլ ավելի իրատեսական է. այդ երկիրը՝ թափանիվի գործառույթ ունենալով Իրանի եւ Ռուսաստանի նկատմամբ, բաց չի թողնում Թուրքիայի «պոչը»: Բայց, ինչպես ասում են, խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում: «Ավագ եղբոր» հետ հարաբերություններն ավելի սերտացնելու դեպքում Բաքուն ակամա խախտած կլինի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Ու եթե ապագայում լարվեն Ռուսաստան-Թուրքիա եւ Իրան-Թուրքիա հարաբերությունները, ինչը չի կարելի բացառել, ապա Ադրբեջանի շուրջ աննախանձելի զարգացումները չեն ուշանա:

Հարավկովկասյան տարածաշրջանի երեք երկրներից ցանկացած մեկը կարող է վերածվել «երկրորդ Ուկրաինայի»՝ եթե անտեսի վերջինիս դասերը եւ կորցնի խոհեմությունն ու աշխարհաքաղաքական հոտառությունը: Ուկրաինան չցանկացավ դառնալ չեզոք երկիր, լինել հաղորդակցությունների հանգույց, կամուրջ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ: Նա որոշեց լինել խոշոր ռազմական բախումների կողմերից մեկը, եւ հետեւանքները բոլորիս աչքի առջեւ են: Թե ով կլինի հաջորդը՝ ցույց կտա ժամանակը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930