Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի երեք գրոսմայստերներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Արամ Հակոբյանը վաստակել են 5,5-ական միավոր եւ բաժանում են մրցաշարային աղյուսակի 2-ից 14-րդ հորիզոնականները: Նրանք միանձնյա առաջատար, սերբ Ալեքսանդր Ինջիչին զիջում են մեկ միավոր:
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը եւ Էմին Օհանյանը ունեն 5,0-ական միավոր:
Այսօր ութերորդ տուրում Մանուել Պետրոսյանը խաղալու է ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ