Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին

Նոյեմբեր 16,2024 15:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 15-ին Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Երևանի Մոսկովյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին։

Կառավարության նշված որոշումը շատ կարևոր և առաջին քայլն է` լուծելու տարիների պատմություն ունեցող` ՄԻՊ բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման խնդիրը։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որպեսզի շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի շենքի շահագործման նախապատրաստական գործընթացը, այդ թվում` վերանորոգումը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վարչական շենքի մակերեսի և ենթակառուցվածքների ոչ բավարար հնարավորություններն առաջ են բերում գործնական դժվարություններ ինստիտուտի արդյունավետ գործառութավորման տեսանկյունից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է թե՛ Աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման և կադրային համալրման գործընթացը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը, թե՛ Պաշտպանին դիմում-բողոք ներկայացրած անձանց հետ պատշաճ և խորհրդապահական կարգով առանձնազրույցների անցկացման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքային պայմանների մատչելիության, վերջիներիս մասնակցությամբ Աշխատակազմի շենքում միջոցառումների կազմակերպման ապահովմանը։

Ընդ որում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ անհրաժեշտ ու բավարար շենքային պայմանների ապահովման հարցը բխում է միջազգային չափանիշներից։

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ սկզբունքները (Փարիզյան սկզբունքներ) սահմանում են, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունը պետք է ունենա ենթակառուցվածքներ, որոնք ունակ են ապահովելու հաստատության գործունեության անխափան իրականացումը՝ համարժեք ֆինանսավորմամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930