Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի հետ․ Սուրեն Սարգսյան

Նոյեմբեր 16,2024 12:10

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ մի քանի գործընկերներ ինձ հարց էին ուղղում, թե արդյո՞ք ճիշտ է փոխխոսնակի այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը չի եղել: Կարդացի նրա խոսքը: Ասվածի կեսը սխալ էր: Ստիպված եմ արձագանքել, քանի որ օրեր առաջ ինքս էի գրել Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահի մակարդակով այց/հեռախոսազրույց չունենալու մասին:

Տեր-Պետրոսյանը ԱՄՆ մինչև 1994թ. այցը էլի է այցելել: Նրա 1994թ. այցն էլ պետական/պաշտոնական/աշխատանքային էր, քանի որ բացի Վաշինգտոնից, այլ քաղաքներում էլ էր հանդիպումներ ունեցել հայ համայնքի հետ: Սակայն խնդիրը հետևյալն է.

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի բոլոր նախագահներն էլ տարբեր առիթներով աշխատանքային հանդիպումներ են ունեցել իրենց բոլոր ամերիկացի գործընկերների հետ, ունեցել են նաև հեռախոսազրույցներ:

Տեր-Պետրոսյանը՝ Բուշի և Քլինթոնի,
Քոչարյանը՝ Քլինթոնի և Բուշի,
Սարգսյանը՝ Օբամայի:

Եթե կոնկրետ առանձնացնենք Սերժ Սարգսյանին (քանի որ գործընկերներիս հարցը նրան էր վերաբերում), ապա ասեմ հետևյալը.

1. Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 5 անգամ Պենտագոնում և 1 անգամ Երևանում հանդիպել է ԱՄՆ 3 պաշտպանության քարտուղարների հետ (2018թ. ի վեր Հայաստանի ոչ մի պաշտպանության նախարար չի հանդիպել իր ամերիկացի գործընկերոջը՝ այդ թվում Պենտագոն գնացած-հասած գործող նախարարը):
2. Վարչապետ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիին:
3. Նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը հանդիպել է փոխնախագահ Բայդենին:
4. Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը մասնակցել է Օբամայի անունից տրվող պաշտոնական ճաշի արարողությանը, որից առաջ Օբամայի հետ երկկողմ հանդիպում է ունեցել միջուկային անվտանգության համաժողի անցկացման և երկկողմ հանդիպումների համար նախատեսված վայրում՝ կոնվենցիոն կենտրոնում:

Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, այո, նա Հայաստանի միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կամ փոխնախագահի հետ և համացանցում տարածված մի քանի լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ նա 30 վայրկյանով կանգնել է Թրամփի կողքին ընդունելության ժամանակ կամ քայլել է նրա կողքով բազմակողմ միջոցառման ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930