Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։ Քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերին և կտևի մինչև շոուի սկիզբը` Երևանի ժամանակով նոյեմբերի 16-ը, ժամը 21:00, այնուհետև կվերաբացվի ևս 15 րոպեով շոուի ընթացքում՝ վերջին ելույթից անմիջապես հետո։ Քվեարկությունն անվճար է։
Լեոն ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։ Նրա օգտին քվեարկելու համար.
- այցելեք jesc.tv կայք,
- դիտեք բոլոր ելույթների նախադիտումները ամբողջությամբ,
- անվճար քվեարկեք Հայաստանը ներկայացնող Լեոյի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):
Աջակցենք մեր պատվիրակին, քվեարկենք Լեոյի օգտին։շ
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ