Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Քննարկվել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Նոյեմբեր 16,2024 11:34

Նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի հինգերորդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նիստին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը, ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը, ինչպես նաև տեսակապով՝ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Լինևիչը, Ղրղզստանի գյուղատնտեսության նախարար Բակիթ Տորոբաևը, Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Երմեկ Կենժեխանուլին։ Նիստին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Նարեկ Հովակիմյանը։

Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացմանն ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսության պետական աջակցության հեռանկարային ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների կանխատեսումների համակարգի բարելավմանը, ԵԱՏՄ-ում մինչև 2030 թ․ տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին Հռչակագրի դրույթների իրականացմանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի ճանաչման կարգի մասին համաձայնագրի համաձայնեցմանը։

Նիստին նախորդել է նախարարներ Գևորգ Պապոյանի և Օկսանա Լուտի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930