Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ղեկավա՞ր, թե՞ ֆուտբոլի մարզիչ

Նոյեմբեր 16,2024 12:30

Ֆուտբոլի մարզիչը, եթե երկու ախոյանություն (մրցախաղ) պարտվի, երկու տարի շարունակ պարտվի, կենթարկեն պատասխանատվության: Նրան կմեղադրեն՝ ովքեր էին ընտրածդ խաղացողները, արդարացրի՞ն, ինչպիսի՞ն էր մարտավարությունդ, քանի՞ նոր խաղացող ընդգրկեցիր ակումբներից, ի՞նչ նոր մտքեր եղան, զարգացրեցի՞ր նոր մտքերդ, այս ձախողումների համար նրան կառաջարկեն կամ ինքնակամ հեռացիր, կամ էլ՝ մենք կստիպենք հեռանալ:

Երեւակայեք, թե քաղաքական ղեկավարների հետ նման կերպ վարվեին, հրամցնեին շարունակ նույն խաղացողները, առիթ չտային նորեկներին իրենց կարողությունները փորձեն, գային նույն խաղացողները եւ ասեին՝ տրիբունան նստած ծափահարում է հավիտյանս հավիտենից, հրամցրված աստղերն էլ երեք տարի գոլ չխփեին, սակայն պնդեին, թե «սրանք են փայլող աստղերը»: Եվ նույն խաղաոճը պահեին մարզիչները: 3 տարի ձախողեին, տրիբունաները դատարակեին, սակայն այդ մարզիչները մնային իրենց պաշտոններում: Եվ եթե համակիրները պահանջեին, որ մի բան փոխվի, որպեսզի մենք էլ հաղթանակի բերկրանքը տեսնենք, նրանց՝ այդ խումբը ամբաստանվեր «շանտաժի» մեջ, տեսնեին իրենց հակառակորդ, թշնամի, «դավաճան, խանգարող, խուլիգան համակիր, անհավատարիմ» համարեին:

Իհարկե, քաղաքական ղեկավար լինելն ավելի ձեռնտու է, կարող ես այսպես կույր, հավատարիմ համակիրներ պահել, թեկուզ սակավաթիվ ու շարունակել անվերջ մնալ մարզիչ, առանց որեւէ հաշվետվության:

Այն օրը, երբ հայ ազգը կվարվի իր քաղաքական մարզիչների հետ այնպես, ինչպես սովորական ֆուտբոլային մարզիչների հետ է վարվում, այլեւս կարիքը չենք ունենա մտահոգվելու, թե երկիրը ում ապավինենք, ապագան ում ձեռքում է:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930