Լրահոս
Օրվա լրահոսը

Վիզուալ առիթներ են ստեղծում` մորուք կար, հիմա չկա, ֆլեշմոբեր են կազմակերպում, հանդիպումներ, Տանզանիա են մեկնում. «Հրապարակ»

Նոյեմբեր 16,2024 11:16

Իշխանափոխությունից 6 տարի անց Նիկոլ Փաշինյանը սափրեց մորուքը, ինչը տարաբնույթ քննարկումների առիթ դարձավ: Տեսակետ կար, թե նա փոխում է արտաքին քաղաքական կուրսը` դեպի Ռուսաստան, ինչին նպաստել են ԱՄՆ-ի եւ Վրաստանի ընտրությունների արդյունքները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում ընդունված չեն մորուքավոր քաղաքական գործիչները:

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը վստահեցնում է, որ սափրված լինելն ավելի շատ Արեւմուտքին է բնորոշ, քան Ռուսաստանին: Նա հռետորական հարց է հնչեցնում. «Իսկ եթե Ռուսաստանում մորուքավոր քաղաքական գործիչներին չեն ընդունում, ապա ի՞նչ գործ ուներ այնտեղ «Համասի» պատվիրակությունը: «Համաս» տեռորիստական պատվիրակությունը մետրանոց մորուք ունի, բայց նույն ռուսները նրանց փառքով ու պատվով ընդունեցին: Կամ՝ եթե չեն ընդունում մորուք, ապա ինչո՞ւ էր ողջ սովետը գլխի վրա Ֆիդել Կաստրո պահում: Այս բոլոր փաստերի համադրմամբ կարող ենք արձանագրել, որ այն փաստարկը, թե ռուսների համար է վարչապետը սափրվել, չի աշխատում:

Եվրոպական աշխարհի քաղաքական գործիչները սափրված են, սափրված լինելը շատ ավելի մոտ է եվրոպական մշակույթին, այլ ոչ թե՝ ռուսական: Փաշինյանը մտածված սափրվել է, որ բոլորն այդ մասին խոսեն, լրատվամիջոցները գրեն այդ մասին: Նրանք մտածված` տեղեկատվության թիրախը Տանզանիայից տեղափոխում են Փաշինյանի լոգարան: Այն դեպքում, երբ սեղանին դրված է նոյեմբերի 9-ի պայմանագիրը, բանակցային գործընթացը: Փաշինյանը մի կես բերան ասում է, որ մոտ է «խաղաղության պայմանագրին», շուտով այն ստորագրվելու է, հասել է բանակցության բուն նպատակներին: Որպեսզի հանրությունն այս հարցի պատասխանները չպահանջի, նա ասպարեզ է նետում նման անմիտ իրադարձություններ: Վիզուալ առիթներ են ստեղծում` մորուք կար, հիմա չկա, ֆլեշմոբեր են կազմակերպում, հանդիպումներ, Տանզանիա են մեկնում` նկարներ հրապարակում նոյեմբերի 9-ին:

Հայկ ԳԵՎՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930