Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ղեկավարությունն այդպես էլ հրապարակային չի բարձրացնում գերիների թեման. «Փաստ»

Նոյեմբեր 16,2024 10:46

Արցախյան պատերազմից ի վեր գերիներին վերադարձնելու խնդիրն այդպես էլ չի լուծվում։ Դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 8-րդ կետում հատուկ նշվում էր գերիների և պատանդների փոխանակման մասին։ Ու, չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը հանձնեց բոլոր ադրբեջանցի գերիներին, այդ թվում՝ այն ադրբեջանցի դիվերսանտներին, որոնք մարդ էին սպանել, ադրբեջանական կողմը գերիներին կա՛մ չի հանձնում, կա՛մ էլ այդ մարդկանց քաղաքական առևտրի թեմա է դարձնում։ Լրիվ այլ հարց է նաև այն, որ Բաքվում բազմաթիվ գերիների ուղղակի կտտանքների ու խոշտանգումների են ենթարկում։ Ադրբեջանն ուղղակի թքած ունի միջազգային մարդասիրական իրավունքի և պատերազմի օրենքների վրա։

Մեզանում ընդունված է միշտ խոսել միջազգային դերակատարների մասին, թե նրանք բավարար ջանքեր չեն գործադրում այս ուղղությամբ, սակայն պարզից էլ պարզ է՝ որպեսզի միջազգային դերակատարները քայլեր ձեռնարկեն կամ տեղից շարժվեն, այդ ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք տանեն առաջին հերթին ՀՀ իշխանությունները։ Բայց ՀՀ ղեկավարությունն այդպես էլ հրապարակային չի բարձրացնում գերիների թեման։ Ավելին, նրանք նույնիսկ ներսում են խուսափում այդ թեմայի արծարծումից: Օրինակ՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացրեցին «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որով կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվում: Իսկ ի՞նչ արեցին իշխող ուժի ներկայացուցիչները, ճիշտ է՝ չմասնակցեցին քվեարկությանն, ու արդյունքում նախագիծը չընդունվեց։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930