Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի աները պատմում է, թե ինչից է ծագել վեճը Փաշինյանի թիկնազորի նախկին պետի հետ․ վերջինս չի թույլատրել Պահլավունուն կերակրել շներին, հրահանգել է արգելել նրա մեքենայի մուտքը ՋԷԿ-ի տարածք․ «Ազատություն»

Նոյեմբեր 16,2024 10:16

Հրմշտոց է եղել, ոչ թե ծեծկռտուք, ընդ որում`«Երևան» ՋԷԿ-ին չառնչվող թեմայով, երեկ խորհրդարանում ասաց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր հարցրել միջադեպի մասին, հետաքրքրվել՝ արդյոք վարչապետ Փաշինյանի թիկնազորի նախկին պետը, որն այժմ ՋԷԿ-ի փոխտնօրենն է, ծեծել է անվտանգության բաժնի պետ Արթուր Պահլավունուն՝ Երևանի քաղաքապետի աներոջը:

«Որոշ միջադեպ եղել է, ինչի համար ես ցավում եմ։ Մեծ միջադեպ չէ, առավոտյան՝ դեռ աշխատանքային ժամ էլ չի եղել, մինչև շենք մտնելը ինչ-որ խոսակցություն և ավելի շատ հրմշտոց է եղել», – ասաց նախարարը։

Իր ղեկավարի հետ ունեցած միջադեպին որակում չտվեց նաև «Երևան» ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունին՝ փաստացի չհերքելով Mediahub-ի հրապարակած մանրամասները: Ըստ լրատվամիջոցի՝ փոխտնօրեն Հովհաննիսյանը հրահանգել է արգելել անվտանգության բաժնի պետի մեքենայի մուտքը ՋԷԿ-ի տարածք: Լրատվամիջոցը նաև գրել է, որ Պահլավունին ամեն օր կերակրում է տարածքի շներին։

«Այդ մարդը չի սիրում կենդանիներ։ Ես ամեն առավոտ կերակրում եմ, որ սոված չմնան։ Ասում է՝ մի կերակրի, որ այստեղ չգան շներ», – «Ազատությանն» ասաց Պահլավունին։

Հարցին, թե դռներն իր առջև փակե՞լ էին, պատասխանեց. – «Դե շլագբաում է էլի։ Դրա համար կոնֆլիկտ եղավ։ Հրահանգել է, որ ոստիկանները չթողնեն մտնեմ։ Որ ինքը կապ չունի հրահանգելու հետ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930