«Այդ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ»: «Մի քանի հոգի գնացել են խոպան, ուրիշի հողի վրա իբր պետություն են ստեղծել»: Առաջին մտքի հեղինակն է ՀՀ վարչապետը, այսինքն՝ այն պետության ղեկավարը, որը 1991 թվականին ստեղծվել է վերը նշված Հռչակագրի հիման վրա: Երկրորդ միտքը պատկանում է իշխող կուսակցության պատգամավորին, եւ այստեղ խոսք է գնում Կիլիկյան հայկական թագավորության մասին (11-14 դարեր):
Մի կողմ թողնենք տգիտության գործոնը. չնայած պարզ է, որ հենց տգիտությունն է ընդհանուր դեգրադացիայի հիմնական շարժիչ ուժը: Մասնավորապես, այն, որ ՔՊ-ականները չգիտեն, թե ինչ տպավորիչ նվաճումների է հասել Կիլիկյան Հայաստանը աստվածաբանության, դիվանագիտության, իրավագիտության, արվեստի եւ այլ բնագավառներում, չափազանց ցավալի փաստ է: Բայց այստեղ տգիտությունը միահյուսվում է ագրեսիայի եւ մերժողականության հետ, եւ դա արդեն վտանգավոր է՝ մանավանդ, երբ այդ ագրեսիան խթանվում է իշխանական լծակներ ունեցողների կողմից:
Երկու դեպքում էլ ագրեսիան, ըստ էության, ուղղված է պետականության դեմ: Ստացվում է, որ 2018-ից առաջ պետություն կառուցելու հայերի բոլոր փորձերը մերժելի էին, որ իրականում մենք պետություն երբեք չենք ունեցել, որովհետեւ ո՛չ հայոց թագավորները Մեծ Հայքում եւ Կիլիկիայում, ո՛չ դաշնակցականները, ո՛չ կոմունիստները չեն ունեցել Նիկոլ Փաշինյանի տաղանդները եւ չեն հասկացել, թե ինչ է իրական Հայաստանը:
Ավելին՝ նաեւ Երրորդ հանրապետությունը, որում մենք ապրում ենք, նույնպես լիարժեք պետություն չէ, քանի որ դրված է սխալ հիմքերի վրա: Անկախության հռչակագիրը, պարզվում է, ոչ թե պետություն է հիմնել, այլ փաստել է պետության չգոյությունը: Պարզ է՝ ակնարկն այն մասին է, որ մենք համարձակվել ենք «ուրիշի հողում» պաշտպանել մեր հայրենակիցների գոյության իրավունքը: Բայց հիմա, Հայաստանի նույն «հեռատես» ղեկավարի ջանքերով, «արդարությունը վերականգնվել» է, հայերն արտաքսվել են, մեր վանքերն ու հուշարձանները ավերվում են, եւ այժմ ճիշտ ժամանակն է «սխալն ուղղելու» եւ Անկախության հռչակագրից հրաժարվելու:
Կարդացեք նաև
Եթե ես պնդում եմ, որ իմ անձնագրում գրված է, որ ես քաղաքացի չեմ եւ մարդ չեմ, դա հավասարազոր է ինքնասպանության:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քանիցս գրել եմ՝վարչապետը շաբաթը մեկ «утка» է բաց թողնում եւ ժողուվուրդը այդ «ուտկա»յի հետեւվից գնում է քանի նոր «ուտկա» չի բաց թողնվել՝նպատակը՝ուշադրությունը շեղել մեզ պատուհասած իրավիճակներից։Եւ նա իր նպատակին հասնում է….
Նա ակնարկում էր, որ մոտ է երրորդ հանրապետության վերջը։ Հենց այնպես չի, չէ՞, որ նա մինչ այդ խոսում էր չորրորդ Հանրապետություն մասին։ Նա փրկության ուղիներ չի տեսնում, նա ի վիճակի չէ այս պայմաններում նորմալ կառավարել երկիրը, դուրս գալ այս ծանր վիճակից։ Էլ ո՞նց ասի սրա մասին։ Սահմանադրությունն ու անկախության հռչակագիրը չեն փոխվի, և առաջիկա 1-3 տարում մենք կկորցնենք մեր պետականությունը, իսկ գիտեք, թե ու՞մ են մեղադրելու դրանում։ Ժողովրդի այն հատվածին, որը դեմ կքվեարկի հռչակագիրը փոխելու գաղափարին։ Հասկացեք, սա ընդամենը պատրվակ է, որի տակ նրանք քանդելու են մեր պետականությունը։
«Նիկոլ, Ինձ հիացնում է քո քաղաքական տաղանդը, իմացությունը, կամքը եւ սոկրատյան հանգստությունը քո ստուգապես կողմնորոշված պատասխաններում։ Դու գերազանցել ես մեր անկախության շրջանի բոլոր քաղաքական գործիչներին։ Քեզ հակադրվողները պետք է գիտացեն, որ իրենց յուրաքանչյուրին մեկ առ մեկ տեսնում ու լսում են ամբողջ Հայաստանում ու Սփյուռքում»: Հենրիկ Հովհաննիսյան
Պարոն Աբրահամյան, Ձեր կարծիքով վերջին նախադասությունը սպառնալի՞ք է, թե՞ ոչ։
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը շատ դիպուկ կարծիք է արտահայտում.
«Փաշինյանը մի կես բերան ասում է, որ մոտ է «խաղաղության պայմանագրին», շուտով այն ստորագրվելու է, հասել է բանակցության բուն նպատակներին: Որպեսզի հանրությունն այս հարցի պատասխանները չպահանջի, նա ասպարեզ է նետում նման անմիտ իրադարձություններ: Վիզուալ առիթներ են ստեղծում` մորուք կար, հիմա չկա, ֆլեշմոբեր են կազմակերպում, հանդիպումներ, Տանզանիա են մեկնում` նկարներ հրապարակում նոյեմբերի 9-ին»:
Համաձայնելով քաղաքագետի այս կարծիքին, իմ հերթին ավելացնեմ, որ արդեն տևական ժամանակ է, ինչ փաշինյանը օդ է նետում հասարակությանը զայրացնող տարբեր մտքեր՝ Արարատի փոխարեն առաջարկում է Արագածի խորհրդանիշը, հայ ժողովրդի պատմության փոխարեն առաջարկում է Հայաստանի պատմությունը, արտաքին իրական թշնամուն թողած՝ երկրի ներսում է թշնամիներ կերտում և այլն: Այս ամենի միջոցով նա փորձում է բորբոքել և կառավարել հասարակության զայրույթը և հնարավորինս սպառել հասարակության էներգիան:
Իսկ ի՞նչ անել – առաջարկում եմ չմտնել նիկոլական թեմաների շրջապտույտի մեջ և դրա փոխարեն՝ անկեղծորեն զրուցել մեր բացթողումների ու արատների մասին, մտածել մեր սասանված արժեհամակարգի վերականգնման մասին, պառակտված հասարակության համերաշխության եզրերի որոնման մասին, հավաքական ուժ ձևավորելու մասին: Մի խոսքով, պետք է փորձել առաջ տանող առողջ օրակարգ գտնել և թելադրել, այլ ոչ թե մտնել իշխանության քարոզչության ուժասպառիչ սարդոստայնը:
Ես ճիշտն ասած չգիտեի մինչև վերջերս,որ մենք հռչակագիր ունենք։
Դա ,իհարկե,իմ բաց թողում է ,բայց ես երբեք լուրջ չեմ վերաբերվել ոչ սահմանադրությանը ոչ էլ օրենքներին, քանի որ երբ երեխա էի օրենքին ուշադրություն դարձնող չկար,երբ ուժային կառույցների հետ խնդիր էր լինում,դա լուծվում էր միայն փողով։
Մի դավաճանության ժամանակագրություն․
2021 թ․
«Մեր պետության ու ժողովրդի համար պատմական այդ փաստաթուղթը, որն ընդունվեց Գերագույն խորհրդի կողմից, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկը:»
2022 թ․
«1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրն այն մասին է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ է դնում:»
2023 թ․
«Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի:»
2024 թ․
«Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ:»
“Let’s give them a second chance”
Ուշադիր կարդացի ու վերակարդացի մեկնաբանաությունները: Ամեն ինչ ճիշտ է, բայց նոր ճիշտ չկա: Նորը այն է, որ նիկոլը անցել է 2026-ին վերարտադրվելու ակտիվ փուլին: Արդեն տեսանելի է իր տակտիկան` ընտրական փուլը ողողելու է իր բերած աղետները ու նրանց հիշեցնող ամեն ինչը արհամարելով ու մերժելով: Չի եղել, չկա, …
Ի՞նչ ունի այս տակտիկային հակադրելու հայ մտավորականությունը:
Կոչեր անելու, դավաճան ասելու, անկեղծ զրույցների, որոնումների ժամանակը սպառվել է` 2026-ին նիկոլի շռնդալի վերարտադրման լուրը երկու տարվա սպասելիք է: Լավ վարձատրվող, ուժային համակարգի վահանի ետևում, նիկոլը վաղուց ազատվել է վախերից` այն մինչև վերջին կաթիլը սրսկվել է հայի հոգին: Եվ նոյեմբերի 9-ի տիկին աննան սրան վկա:
Ես ուշադիր հետևում եմ նաև Թաթուլ Հակոբյանի (ՀՈւԱԿ) մտքերին: Նա եզակիներից է, ով այսօր արդեն զգուշացնում է նիկոլի ծրագրերի խորքային փոփոխման մասին` դեպի 2026-ի ընտրությունները: Եվ ի՞նչ է առաջարկում պարոն Հակոբյանը: Ճիշտ գնահատականներ տալուց հետո կատարած ու դեռ գալիք աղետներին, նա ասում է. ‘Փաշինյանն ու թիմը՝ մի կողմից, Քոչարյան-Սերժ-ՀՅԴ չհայտարարված դաշինքը՝ մյուս կողմից, պատրաստվում են ընտրությունների: Մնում է, որ քաղաքական դաշտի մնացած հատվածը համախմբի եւ ձեւավորի երրորդ ուժ:’
…քաղաքական դաշտի մնացած հատվածը համախմբի եւ ձեւավորի երրորդ ուժ…
Այսպես դիրքավորվելը մահացու սխալ է: Մահացու մեր հայրենիքի համար: Միտքս հետևյալն է. եթե 2020-ին մոտ 5000 հայ երիտասարդների կանխատեսված ջարդը, 2021-ի ապագա-կա-ապագա ‘ընտրությունները’, 2022-ի Ջերմուկ, Սյունիք, Գեղարքունիք տարածքների օկուպացիան, 2023-ին Արցախի հայության բռնի արտագաղթը… չեն համախմբել, ապա ընտրությունններին նիկոլի վերարտադրվելու վտանգը չի համախմբի ակնհայտորեն:
Բանը նրանում է, որ հայ մարդը պիտի ընտրի մերժվածների ու պարտվողների, մարդասպանների միջև: Կան միայն երկու բևեր հայկական իրականությունում: Չկա երրորդը ու չի ձևավորվելու մոտակա ժամանակներում` օրինակ, որովհետև երիտասարդ մտքի ուժեղ արտահոսք կա Հայաստանից: Երիտասարդ, ապագա կերտող շահագրգիռ մարդիկ մեկնում են իրենց երեխաների հետ: Երևի երբեք էլ չվերադառնան: Այս պայմաններում ինքնասպանություն է զբաղվել երրորդ բևեռի ստեղծումով: Ուժերի վատնում է ի օգուտ այս պահի իշխանությանը: (ԱՄՆ ընտրություններում նման էֆֆեկտ ունեցավ RFK Jr. մասնակցությունը)
Ես, անձամբ, կուլ կտամ իմ հպարտությունը ու ձեռք կմեկնեմ մերժվածին, բայց երբեք այն չեմ տա սեխմելու ծպտյալ դավաճաններին, հայ երիտասարդներին սպանդի ուղարկողներին: Տգետ, անհայրենիք, լպիրշ ու անարժանապատիվ մարդուկներին:
Շրջվենք դեպի մերժվածները: Կա այսպիսի խոսք Ամերիկայում “Let’s give them a second chance”
Ես կիսում եմ այդ մտքը, բայց մեր հասարակությունը չի կարող դա անել։ Ինչ խոսք, եթե պարոն Աբրահամյանը չկարողացավ դա անել (2021-ին նա ասել էր, որ Փաշինյան թե Քոչարյան երկընտրանքի միջև նախընտրում է առաջինին), ապա ինչպե՞ս պետք է դա անեն մնացած մարդիկ։
Դավիթ, պարոն Աբրահամյանը 2021-ին դեռ չուներ հստակ պատասխաններ շատ բախտորոշ հարցերին: Այսօր` ունի: Եվ շատերը իմ շրջապատում: Օրինակ, մի լավ ընկեր ունեմ, ով 2021-ին ասում էր. ‘ինչ տարբերություն ով ա քանդում Հայաստանը:’ Լուրջ վտանգ չէր տեսնում, բան էր, ասում էր, որպեսզի խոսակցությունը շեղի: Այսօր նա միայն հայհոհում է նիկոլականներին ու իր իսկ երեխաները այլևս չեն տեսնում իրենց ապագան Հայաստանում: Մտավորականները նույնպես սարսափելի բաներ են պարզել իրենց համար: Օրինակ, որ հայ հասարակությունը ունկնդրում է մեկին ում չի կարելի վստահել:
Չի կարելի վստահել նույնիսկ պարաշա դատարկելը բանտում: Որը իր տեղն է: Այդ էլ են հասկացել:
Նախկիններին շանս տալը պիտի արվի պայմաններով, ‘եթե-ապա’ -ներով: Այս այս մասն է, որ ես-դու-մենք պիտի աշխատենք, ձևակերպենք: Այլ ֆորմատները կլինեն կիսաթուխ, ուշացած: Միտքս սա է:
1) «Այսօր՝ ունի» վստա՞հ եք։ Այս տարի նա ասում էր, որ իշխանափոխությունից հետո կպաշտպանի Փաշինյանին…
2) ՔՊ-ին ու նիկոլականներին հայհոյելն ու քննադատելը դեռ ցուցիչ չէ ։ Շատերն այդպես են թաքցնում իրենց նիկոլական էությունը։ Հարցրեք Ձեր այդ ծանոթներին, ընկերներին, եթե առաջիկա ընտրություններում կրկին երկընտրանքի առաջ կանգնեն, ում կտան իրենց ձայնը՝ ներկաներին, թե՞ նախկիններին: Եթե նրանք ասեն «բոլորն էլ նույնն են…», «ոչ մեկին» կամ «Նիկոլը վատն ա, բայց…», ապա նրանք նախկինաֆոբիայով տառապող մարդիկ են, պոտենցիալ նիկոլականներ։