Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթքի և Ագարակի հանքավայրերը շահագործող «Գեոպրոմայնինգ»-ի ակտիվները տեղափոխվել են Էմիրություններ. «Հետք»

Նոյեմբեր 15,2024 23:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում Սոթքի ոսկու հանքավայրը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ում զարգացումներ կան. այստեղ նոր բաժնետերեր են հայտնվել, տեղափոխություններ են գրանցվել նաև ակտիվները կառավարող բաժնետեր ընկերությունում:

«Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի նոր բաժնետերը՝ «Նեո Մետալս» ՍՊԸ-ն, Հայաստանում գրանցվել է 2023թ. մարտի 16-ին: Իր հերթին, «Նեո Մետալս» ՍՊԸ-ի բաժնետեր է «Նեո Մետալս Հոլդինգ լիմիթեդ» բաժնետոմսերով սահմանափակ մասնավոր ընկերությունը: Վերջինը գրանցված է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Համաձայն իրական շահառուների հայտարարագրի՝ «Նեո Մետալս Հոլդինգ լիմիթեդ»-ը 18,15 % մասնակցությամբ 5 հավասար բաժնետեր ունի, բոլորը ՌԴ քաղաքացիներ են։ Նրանցից 2-ը մնացել են նախկինից և ծանոթ են մեր ընթերցողներին՝ Միրզաազիզ Մուսախանովը և Ելենա Երշովան։ Երկուսն էլ օլիգարխ Ռոման Տրոցենկոյին փոխկապակցված բիզնեսներում ընդգրկված անձինք են։

Այստեղ ավելացել են Իրինա Գորշկովան, Եվգենյա Վասիլևան և Ալեքսանդր Տրունովը։ Վերջինների մասին ինֆորմացիան սահմանափակ է, եթե հավատանք ռուսական որոշ կայքերի, ապա Տրոնովը նույնպես Տրոցենկոյի բիզնեսի մասնակիցներից է։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930