Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ասում է` կամ ճանապարհները կբացվեն իմ վերահսկողությամբ, կամ չեն բացվի․ Բենիամին Պողոսյան. «Ա1+»

Նոյեմբեր 15,2024 23:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրանում դժգոհ են Ռուսաստանից, Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունից։ Այդ երկիրը գտնում է, որ ՌԴ-ն սկսել է ավելի շատ տեղ տալ Թուրքիային և Ադրբեջանին։ Եվ Իրանը ուղերձ է հղում ՌԴ-ին, թե՝ դադարեցրու սիրաշահել այդ երկրներին։ Հասկանում ենք, որ լուրջ հիմքեր ունես, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպանի այն հայտարարությանը, թե «մենք որոշ տարաձայնություններ և որոշ համընդհանուր շահեր ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությանը՝ վերլուծաբանն ասում է՝ Իրանի կարծիքով այդ երկիրը հավանաբար մտածում է, հիմա Թուրքիային ու Ադրբեջանին սիրաշահի, որ ուժեղանան, ինքն ԱՄՆ-ի հետ ավելի լուրջ հարցերի շուրջ կպայմանավորվի։ Հետո կվերադառնա ու Հարավային Կովկասում կանի այն, ինչ ուզում է։

«Բայց Իրանը ՌԴ-ին ասում է՝ կներեք, դա կարող է շատ ուշ լինել»,- հավելում է Բ․Պողոսյանը։

Վերջինս, անդրադառնալով մեր տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշմանը, հավելում է․ «Այդ երկիրն ասում է՝ կամ հաղորդակցության ուղիները չեն բացվի, և ամեն ինչ կմնա այնպես, ինչպես հիմա է, իսկ եթե բացվեն, դրանք պետք է լինեն ռուսական վերահսկողության ներքո կամ ինչ-որ ներգրավման մեջ»։

Բ․ Պողոսյանը նաև գտնում է, որ Ադրբեջանն էլ կարող է Խաղաղության պայմանագրի ստորագրման մեկ այլ նախապայման առաջ բերել՝ հաղորդակցության ուղիների վերաբերյալ առանձին փաստաթղթի ստորագրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930