Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկնայք ու պարոնայք, դուք բոլորդ հանցակից եք և բոլորդ պետք է պատասխանատվություն կրեք»․ Նինա Կարապետյանցը՝ COP29-ին մասնակցողներին

Նոյեմբեր 15,2024 20:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն միջազգային կառույցները, որոնք ստեղծել է մարդկությունը, ցավալիորեն չաշխատեցին և չաշխատեցին այն տեսակետից, որ տեղի ունեցավ ցեղասպանությունը։ Եվ դա ոչ թե չտեսնելու տվեցին, այլ նպատակահարմար գտան գնալ ու մասնակցել ցեղասպանություն իրականացրած երկրի ներսում բնապահպանական միջոցառումների»,-ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի մոտ անցկացված «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Նինա Կարապետյանը վրդովվեց․ «Երբ ՄԱԿ-ի ղեկավարը, որ մանդատով ի պաշտոնե ունի նման պարտականություն գործողություններ իրականացնել կանխարգելելու համար ցեղասպանությունը, կամ գոնե դրան համարժեք պատասխան տալու, գնում է մասնակցելու Բաքվում նմանատիպ միջոցառման, և ոչ միայն ինքը՝ մեծ թվով պաշտոնյաներ ևս, հետևաբար կարծում եմ, որ այս մարդիկ հանցակից են․․․

Տիկնայք ու պարոնայք, դուք՝ բոլորդ հանցակից եք և բոլորդ պետք է պատասխանատվություն կրեք։ Դուք ձեր ստեղծած կառույցներն օգտագործում եք ձեր անձնական շահերի համար, դուք տեղավորվել եք ձեր կաբինետներում և առավելագույնս կոմֆորտ ապահովում եք ինքներդ ձեր բարեկեցիկ կյանքը։ Այն մանդատները, որ դուք ունեցել եք, դրանք անտեսված են, արհամարհված, և այսօր, ցավոք, զուգահեռաբար տեղի են ունենում այլ իրադարձություններ, որոնք հավասարազոր են ցեղասպանության։ Շատ չուրախանան՝ հատկապես մեծ, խաղաղ, հանգիստ երկրները, որոնք կարծում են՝ այս դժբախտությունն իրենց դուռը չի հասնելու, թող սպասեն։ Երբ բռնապետը, ցեղասպանը չի պատժվում, հանցագործությունն ունենում է իր շարունակությունը։ Եվ սպասեք, որ իրենք թակելու են նաև ձեր դուռը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930