Լրահոս
Օրվա լրահոսը

«Նավթի մեջ թաթախված Ադրբեջանը չի կարող խոսել բնապահպանությունից»․ Մարգարիտա Քարամյան

Նոյեմբեր 15,2024 20:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Չի կարող ցեղասպանություն և էթնիկ զտում իրականացրած երկիրը լինել քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ։ Այն հանցագործությունները, որոնք ադրբեջանցիներն իրականացրել են Հադրութում, որտեղից ես արտագաղթել եմ, չի տեղավորվում համամարդկային արժեքների մեջ»,-ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի մոտ անցկացված «Stop Greenwashing Genocide!» խորագրով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։

Նա նշեց՝ դիմում ենք աշխարհին ու վստահեցնում՝ Ադրբեջանը չի կարող լինել քաղաքակիրթ աշխարհի մասնիկը։ Մարգարիտա Քարամյանը, թվարկելով, թե արցախների նկատմամբ ինչ հանցագործություններ են իրականացվել Ադրբեջանի կողմից, ասաց․ «Մարդիկ իրագործել են հանցագործություններ, որոնք իրականացնում էին նախնադարյան մարդիկ»։

Անդրադառնալով Բաքվում COP29 համաժողովի անցկացմանը՝ Մարգարիտա Քարամյանը հայտարարեց․ «Ադրբեջանը, որը թաթախված է նավթի մեջ, չի կարող խոսել բնապահպանությունից։ Տարածքային ամբողջականության վերականգնման տակ Ադրբեջանը նպատակ է դրել ուղղակի տիրանալ Արցախի բնությանը։ Ադրբեջանին պետք է յուրացնել մեր հողը, պատմությունն ու մշակույթը։ Այսօր մեր՝ արցախցիներիս տներում ապրում են ահաբեկիչները՝ սպանելով հայ ծերերին, կանանց և երեխաներին։ Ադրբեջանը փակում է աշխարհի աչքերն իր էկոավաններով և ուզում է ապացուցել աշխարհին, որ ինքը կարող է լինել քաղաքակիթ աշխարհի մի մասնիկը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930