Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի Կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացումը

Նոյեմբեր 15,2024 18:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն: Երկրի ղեկավարը կարևորել է տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, գերմանական նոր ընկերությունների ներգրավումը հայկական շուկա:

Կլաուդիա Բուշը նշել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ ի նպաստ երկկողմ փոխգործակցության ընդլայնման:

Դեսպանն ընդգծել է, որ Գերմանիայի Կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական խորացումը, ուստի հայ գործընկերների հետ առաջիկայում կքննարկի փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, սահմանազատման գործընթացին և այլ հարցերի:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930