Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Եվրոպական համալսարանում վարպետաց դասի ընթացքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է ատելության խոսքի, անհանդուրժողականության  անթույլատրելիությանը

Նոյեմբեր 15,2024 17:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 15-ին վարպետաց դաս է անցկացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներն արդի աշխարհում» թեմայով։

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը, ինչպես նաև Պաշտպանի անկախության երաշխիքների կարևորությունը։

«Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու համատեքստում։ Ինքս դասավանդելով և ամեն օր շփվելով ուսանողների հետ՝ առաջնային եմ համարում կրթությունն ու պրոֆեսիոնալիզմը»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում արդի աշխարհում որպես հիմնական մարտահրավերներից մեկը Պաշտպանը նշել է իրավունքի քաղաքականացումը։
Որպես լրջագույն խնդիր նշվել են նաև իրավաբան մասնագետների կողմից մասնագիտական էթիկայի սկզբունքների ու վարքագծի կանոնների խախտումների հաճախակի դեպքերը։

Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է համարում նաև այն, որ մեր հասարակական համակարգում, սոցիալական միջավայրում շատ տարածված է իրավունքների բաժանումը «կարևորի» և «անկարևորի»։

«Երբ որևէ իրավունքի ոլորտի տեսանկյունից ուշադրություն է կենտրոնացվում, օրինակ` խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին, դա շատերի կողմից հրապարակային եղանակով ներկայացվում է որպես անկարևոր իրավունքի տեսակ ու երկրորդային գործունեություն։ Սա ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի առնչությամբ ընկալումները»,- ընդգծել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է ատելության խոսքի, անհանդուրժողականության տարբեր դրսևորումների անթույլատրելիությանը՝ շեշտելով, որ այս երևույթները շատ վտանգավոր են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Խոսվել է նաև խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքների, կրթության համակարգում առկա խնդիրների, ոստիկանության կողմից ուժի կիրառման համաչափության և այլ հարցերի մասին:

Վարպետաց դասի շրջանակներում ուսանողները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Պաշտպանին։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ և բովանդակալից քննարկման համար՝ ընդգծելով, որ հանձնառու է դրանք դարձնելու շարունակական:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930