Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրատնային ոլորտի ներկայացուցիչները Զբոսաշրջության կոմիտեի նախագահին ներկայացրին շուկայում առկա մի շարք խնդիրներ

Նոյեմբեր 15,2024 17:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպեց հյուրատնային գործունեություն ծավալող ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը հյուրատնային ոլորտի ներկայացուցիչները ներկայացրին շուկայում առկա մի շարք խնդիրներ և քննարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Ներկայացուցիչները տեղեկացվեցին օրենսդրական նախաձեռնությունների ինչպես նաև ներդրվող թվայնացման գործընթացի մասին։

Որոշում կայացվեց իրականացնել նմանատիպ հանդիպումներ տարին առնվազն երկու անգամ ոլորտի լիարժեք բարելավման նպատակով։ Նախատեսվում է նաև հանդիպում զբոսաշրջային փաթեթներ վաճառող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Զբոսաշրջության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930