Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում ցուցարարները ներխուժել են Աբխազիայի խորհրդարանի շենք՝ կոտրելով ճաղավանդակները: Ինչպես հայտնում է Rbc-ն,կրակոցներ են հնչել, ուժայինները դադարեցրել են դիմադրություն ցույց տալ։
Ընդդիմությունը պահանջում է չեղարկել ռուս ներդրողներին նախապատվությունների մասին՝ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման օրինագիծը:
Աբխազիայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ փաստաթուղթ է պատրաստում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու մասին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: