Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞ս եմ «Հոկտեմբերի 27-ի» շահառուն, թե՞ Անդրանիկ Քոչարյանը»․ Քրիստինե Վարդանյանը հերքեց Դաշնակցության 004 շրջաբերականի մասին կեղծիքը

Նոյեմբեր 15,2024 16:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հոկտեմբերի 27-ին, համազգային ողբերգությանը, պետության գլխատմանը, այդ խառը իրավիճակում, երբ այստեղ դեռ պատանդներ կային, մի խումբ մարդիկ այդ ժամանակվա երկրի ղեկավարին ներկայացնում էին այ էս ցանկը (ցանկը ցուցադրում է-Ն․ Գ․) ու ասում էին՝ այս մարդկանց պիտի պաշտոններ տաք, թե չէ երկրում խառնաշփոթ կառաջանա։ Այս ցանկից երկուսին պետական պաշտոններ եք տվել, որոնցից մեկն էլ Անդրանիկ Քոչարյանն է․ հիմա ե՞ս եմ «Հոկտեմբերի 27-ի» շահառուն, թե՞ Անդրանիկ Քոչարյանը»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ փորձելով վերջ դնել այսօր ամբողջ օրվա ընթացքում խորհրդարանում քննարկման թեմա դարձած Դաշնակցության 004 շրջաբերականի վերաբերյալ պնդումներին։

Թեման Ռուբեն Ռուբինյանը երեկ էր շրջանառության մեջ դրել՝ 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածության քննարկման ընթացքում եւ ողջ օրվա ընթացքում, Ռուբեն Ռուբինյանը թեման թեժ պահեց։

«Այո, հերքում եմ՝ Դաշնակցությունն իր ժողովներում չի քննարկում՝ ՀՀ եւ Արցախի ինքնիշխանությունն այլ պետությանը զիջելու հարցը, Դաշնակցությունը չի կարծում, որ Հայաստանը սահմաններ չպիտի ունենա, Դաշնակցությունը չի կարծում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները Հայաստանը չպիտի կարգավորի»,-շրջաբերականի բովանդակության մասին էլ ասաց Քրիստինե Վարդանյանը՝ տարակուսելով դիմելով իշխանությանը․ «Հիմա դուք այս ժողովրդին ուզում եք համոզեք, որ ՀՅԴ-ն հակապետական գործունեություն է ծավալում եւ դուք թողնում եք, որ մենք գանք այստեղ ելույթներ ունենա՞նք, ազատ շրջե՞նք։ Այսքան պարզունակ կարելի է՞ լինել»։

Քրիստինե Վարդանյանը հակադարձեց նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հնչեցրած մտքերին՝ ասելով․ «Երեք թիրախ ունեք՝ Սողոմոն Թեյլերյանը, բանակը եւ Անկախության հռչակագիրը․ կբացատրե՞ք՝ ոնց է լինում, որ ձեր, Թուրքիայի եւ Ադրբեջանի թիրախները միշտ նույնն են լինում»։

Քրիստինե Վարդանյանը նաեւ հիշեցրեց՝ 2020 թվականի դեկտեմբերին Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի մի հարցազրույցը, որում նա հայտարարում է․ «Այն ուժերը, որոնք կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930