«Ազատություն». Վրաստանը պատրաստ է ակտիվ մասնակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, եթե լինի շահագրգռվածություն, վրացական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ընդգծելով՝ Վրաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։
Վրաստանի գործադիրի ղեկավարը շեշտել է՝ չնայած հարևանների միջև հակամարտությանը՝ «Վրաստանը միշտ ճիշտ, հավասարակշռված քաղաքականություն է վարել»։
«Եթե լինի շահագրգռվածություն, որ Վրաստանն ավելի ակտիվ մասնակցի բանակցություններին միջնորդի կամ այլ կարգավիճակով, մենք միշտ պատրաստ ենք և դա ուժի մեջ է։ Եթե լինի շահագրգռվածություն, մենք պատրաստ ենք մեր աջակցությունն առաջարկել թե՛ հարևան, թե՛ բարեկամ երկրներին», – ասել է Կոբախիձեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: