«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:
Երեկոյի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ է հանձնել համույթի համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանին, երրորդ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանին, երաժիշտ Գագիկ Քոչարյանին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով են պարգևատրվել համույթի մեներգչուհիներ Աննա Թովմասյանը, Նարինե Զաքարյանը, Արեգնազ Միքայելյանը, իսկ Վարուժան Դավթյանը, Գուրգեն Հայրապետյանը և Գևորգ Ղազարյանն արժանացել են շնորհակալագրի:
Հոբելյանական համերգային ծրագրում հնչել են մի շարք սիրված գործեր, ինչպես նաև համույթի առաջին գեղարվեստական ղեկավար Մարո Մուրադյանի և ներկա գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կողմից երկացանկում տեղ գտած ստեղծագործությունները:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ