Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում եմ շատ լուրջ պրոֆեսիոնալիզմի, տարբեր հարցերի վերաբերյալ հմտությունների պակաս. Անահիտ Մանասյան

Նոյեմբեր 15,2024 15:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես անձամբ խնդիրներ տեսնում եմ ու պետական իրավասու մարմիններին բազմիցս տարբեր՝ այդ թվում, թե բանավոր, թե գրավոր ձեւաչափով հաղորդակցել եմ տարբեր տեսակի խնդիրներ: Մասնավորապես, եթե այս տարվա մասին ենք խոսում, դրանք կապված են եղել տարբեր հանրային սննդի օբյեկտների, շինարարության օբյեկտների հետ: Անմիջապես տեղեկատվությունը փոխանցել ենք ու հաղորդակցել ենք իրավասու մարմիններին… այո՛, պիտի այս պահին որպես մարդու իրավունքների պաշտպան արձանագրեմ, որ մեր հանրապետությունում մարդիկ չպետք է լինեն, որ իրենց զգան արտոնյալ, ընդ որում՝ կապ չունի երիտասարդներ են, ներկա, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչներ են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչն էր այսօրվա կառավարության նիստում զայրացրել Նիկոլ Փաշինյանին:

Հարց հնչեց նաեւ, թե ուժային կառույցներում խնդիրներ տեսնո՞ւմ է, որ իսկապես մի բան լավ չեն անում, օրինակ` անտեսում են Փաշինյանի խոսքը, ի պատասխան՝ Մանասյանն ասաց. «Ես չեմ կարող հարցի վերաբերյալ մեկնաբանություն տալ: Իմ մանդատի շրջանակում պարզապես պատասխանեմ, որ տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում եմ շատ լուրջ պրոֆեսիոնալիզմի, տարբեր հարցերի վերաբերյալ հմտությունների պակասի խնդիր: Որի առնչությամբ անընդհատ խոսել ու խոսում եմ: Ավելին ասեմ, որ կարծում եմ՝ խնդիրների մի մասը բխում է այն հանգամանքից, որ շատերն ընդհանրապես չունեն պատշաճ գիտելիքներ ու հմտություններ տարատեսակ ոլորտներում: Անհատական դեպքերի մասին չխոսենք, խոսենք համակարգային տեսանկյունից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930