Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի և տեխնոլոգիաների սինթեզի ուշագրավ փորձ.Երվանդ Քոչարի թանգարանում մեկնարկել է «Քոչարի անիրական իրականը» խորագրով նորարարական ցուցահանդեսը

Նոյեմբեր 15,2024 14:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հոկտեմբերի 16-ից Երվանդ Քոչարի թանգարանում մեկնարկել է «Քոչարի անիրական իրականը» խորագրով նորարարական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի ընթացքում ներկաները հնարավորություն կունենան տեսնելու Երվանդ Քոչարի «Մարդ-քաղաք» շարքի ստեղծագործությունների բնօրինակներ, վերատպություններ, ինչպես նաև՝ շարքի 3 ստեղծագործությունների հիման վրա NFT ձևաչափով ստեղծված, լուսային, ձայնային ձևավորումներով անիմացիաներ: Ի դեպ, ցուցադրությունը հետագայում կներկայացվի թանգարանի կայքէջի թվայնացված ցուցադրությունների բաժնում, իսկ NFT-ը կտեղադրվեն համապատասխան հատուկ հարթակներում:

Այս ցուցահանդեսը Քոչարի ստեղծագործությունների գեղարվեստական կերպարների ներկայացման ժամանակակից նոր եղանակ է, ինչը համահունչ է մեծն հայի նորարարական ոգուն։ Թանգարանի տնօրեն Կ.Քոչարը վստահ է, որ նմանօրինակ ցուցադրությունը կապահովի թանգարանում ցուցադրվող արվեստի ստեղծագործությունների օգտագործման, ներկայացման և հանրահռչակման գործում նորագույն ձևաչափերի ներմուծում, դարձնելով թանգարանն առավել արդիական, գրավիչ և մրցունակ արվեստասերների համար։

«Նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով ու մեթոդներով իրականացված նախագիծը կարող է կիրառվել ինչպես թանգարանում, այնպես էլ օնլայն հարթակում, որը կնպաստի միջազգային հարթակում ունենալ պատշաճ ներկայացվածություն: Վստահ ենք, որ այս ցուցադրությունը կապահովի նաև այցելուների հոսք Երվանդ Քոչարի թանգարան Քոչարի՝ ՀԱՊ-ում հոբելյանական ցուցահանդեսին զուգահեռ, երբ թանգարանային մեծաթիվ նմուշներ ընդգրկված են այդ ցուցադրանքին, իսկ Քոչարի թանգարանը այսպիսով ունի ազատ տարածքներ Երվանդ Քոչարի «Մարդ-քաղաք» շարքից որոշ ստեղծագործությունների, ինչպես նաև այդ շարքի ստեղծագործությունների անիմացված NFT-երի լիարժեք և տպավորիչ ներկայացման համար»,- նշում է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն՝ Կարինե Քոչար։

Այս ցուցահանդեսն արվեստի և տեխնոլոգիաների սինթեզի ուշագրավ փորձ է՝ ուղղված ներազդելու այցելուների զգայական համակարգի վրա:

Նախագիծն իրականացվում է Մաէստրոյի ծննդյան 125 ամյակի շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված դրամաշնորհով և կգործի մինչև հունվարի 5-ը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930