Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը՝ 97.96 մլն դրամ

Նոյեմբեր 15,2024 14:43
Hdm

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 213 դեպք և շուրջ 97.96 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 14 դեպքով 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 41․53 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

  • կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․54 մլն դրամ տուգանք,
  • hագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․3 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․2 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է35 մլն դրամ տուգանք,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 17 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 6 հարկ վճարողի մոտ 6 դեպքով արձանագրվել է շուրջ 47 մլն դրամ տուգանք,
  • սպորտի, զվարճության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․83 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․84 մլն դրամ տուգանք։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 14 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների, կցվում է (ՀԴՄՑանկ 1):

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 213 հարկ վճարողների ցանկը։ կցվում է (ՀԴՄՑանկ 2):

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930