Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ նյարդային համակարգը էդ խելագարը խախտել է. տարեց կինը առողջապահության նախարարի մոտ գանգատվում էր

Նոյեմբեր 15,2024 14:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօրվա կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցավ մի տարեց կին ու գանգատվեց իր առողջական վիճակից:

Նախարարը ուղղորդում էր դիմել բուժհաստատություններ:

«Իմ նյարդային համակարգը էդ խելագարը խախտել է, մարդասպան հանցագործը, մեռելներից էլ է փող վերցնում: Ես իրեն հանգիստ չեմ թողնելու»,- ասաց տարեց կինը ու ինքնազգացողությունը վատացավ:

Լրագրողները Ավանեսյանից հետաքրքրվեցին՝ այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ինչից էր դժգոհ:

«Դե ես կարծում եմ, որ մշտապես պետք է ուշադիր լինել, թե փոփոխությունների նկատմամբ քաղաքացիների մոտ ինչպիսի վերաբերմունք կա: Վարչապետն էլ բարձրաձայնում էր, որ արդարության ընկալման մասով քաղաքացիների գոհունակությունը բավարար չէ, ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ գոհունակությունը բարձրանա: Պետք է անել ավելի շատ ու ժամկետների մեջ»,- պատասխանեց նախարարը:

Հաջորդ հարցին, թե վարչապետի խոսքը լուրջ չի՞ ընդունվում կառավարության անդամների կողմից, թե մատների արանքով են նայում նրա ասածներին, որ այսօր դժգոհում էր, թե իր համբերության բաժակը լցվել է, ի պատասխան Ավանեսյանն ասաց. «Վարչապետն այսօր հստակ հանձնարարականներ տվեց, ավել մեկնաբանելու որեւէ բան չունեմ» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930