Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ոչ ոք չասի, որ համակարգային կոռուպցիան կա, բայց Նիկոլ Փաշինյանը սրբադասված է». Նինա Կարապետյանց

Նոյեմբեր 15,2024 13:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների բոլոր գործերն այն մասին են, որ Հայաստանի Հանրապետությունում եղել է համակարգային կոռուպցիա: Փաստացի դեպքը տեղի է ունենում բանակում, հետո կա ռազմական ոստիկանություն, դատախազություն, վարույթ իրականացնող մարմիններն են, դատարանները, փորձագետները… Ու այս բոլորը լծված են եղել մի բանի, որպեսզի կոծկեն այս գործերը:

Ինչ մասին է խոսում 2018-ից հետո բացարձակապես նույն վերաբերմունքը, վարքագիծը այս գործերի վերաբերյալ: Այն մասին, որ համակարգային կոռուպցիան շարունակվում է գործել, եւ դրա մաս են կազմում վարույթ իրականացնող մարմինները՝ Արգիշտի Քյարամյանի ղեկավարությամբ, գումարած կայազորի քննիչները, գլխավոր դատախազությունը՝ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Թող ոչ ոք չասի, որ համակարգային կոռուպցիան կա, բայց Նիկոլ Փաշինյանը սրբադասված է»,- Մեդիա կենտրոնում՝ «Ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների գործերով քննություն․ ի՞նչ գործողություններ են արվել 2024-ին» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Նրա խոսքով՝ « Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է այս գործերի մասին այնքան, ինչքան տեղեկացված չեն եղել անգամ բազմաթիվ քննիչներ՝ ներառյալ այսօրվա քննիչները: Իրենք ոչ նստել են, ոչ նայել են այս գործերը, ոչ էլ տեղյակ են: Հավատացեք, Աննա Վարդապետյանի ղեկավարած այդ խմբին Նիկոլ Փաշինյանն ընդունել է անձամբ եւ քննարկել են հարցերն անձամբ, այսինքն՝ այնքան տեղեկացված, ինչքան Աննա Վարդապետյանն ու Նիկոլ Փաշինյանն են, երեւի հատուկենտ մարդիկ կլինեն՝ ծնողները եւ այդ գործերով զբաղվող փաստաբանները: Այնպես որ համակարգային կոռուպցիան կա եւ ամենաբարձր մակարդակի վրա է»:

Ի թիվս այլնի, Նինա Կարապետյանցը փաստում է. «Ես նոր հաշվում էի, որ այս գործերից ամենահինը՝ Տիգրան Օհանջանյանի գործն է, 2007թ-ին է տեղի ունեցել, այսօր արդեն այդ թվականին ծնված երեխեքը 17 տարեկան են: Իրենք մյուս տարի գնալու են բանակ: Դուք հասկանո՞ւմ եք ինչ է նշանակում վաղը որդուն բանակ ուղարկող ծնողի համար անընդհատ լսել այս տեղեկատվությունը…Շատ դեպքերում մենք մեզ հնարավորինս զուսպ ենք փորձում պահել ու անհրաժեշտությունից ավել չենք խոսում խնդիրների մասին, բայց կա իրավիճակ, որն այլեւս անդառնալիության տեղ է տալիս»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930