«00 կոդը նշանակում է հույժ գաղտնի։ Ինչպես ժամանակին «Մարտի 1»-ի փաստահավաք խմբի աշխատանքների ժամանակ հայտնաբերվեց 0038 շրջաբերականը, որը քաղվածք էր մի մեծ հրամանի, որտեղ հույժ գաղտնիության պայմաններում բանակն օգտագործում էին սեփական ժողովրդի դեմ, սեփական իշխանությունը պահելու համար։ Հիմա այստեղ էլ է քաղվածք․ պարոն Խաչատրյանն ասում է՝ ինչ-որ բան եք գտել, ինչ-որ դրվագներ։ Շատ լավ։ Կարճ ճանապարհը՝ ամբողջությամբ ներկայացնել այդ դրվագների տակ դրված ամբողջ ծավալը՝ հասկանանք, այդ էջն ի՞նչ է իրենից ներկայացնում, իշխանության հետ պայքարի եւ մեր պետականության հետ ի՞նչ կապ ունեն նման շրջաբերականները եւ նրանց գաղտնիության ռեժիմի ընտրությունը։ 00-ն դեռ սովետական ժամանակներից նշանակում է հույժ գաղտնի»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Մարտի 1»-ի փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսի նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի եւ ՀՅԴ-ականների՝ Դաշնակցության 004 շրջաբերականի մասին վեճին։
Այսօր խորհրդարանում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի ներկայացրած թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի հարցը։ Նա ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանի աներորդին է։ Անդրադառնալով նաեւ այս մասով ընդդիմադիրների քննադատություններին, Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ Սասուն Միքայելյանի որդին էլ Հրազդանի քաղաքապետն է եւ տեղացիները գոհ են նրա կառավարումից։ Ասաց՝ անգամ հումոր կա՝ «ասում են Սեւակը Հրազդանի հետ է ամուսնացել, դրա համար չի ամուսնանում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ