Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ ենք հետեւություն անել, որ Նիկոլ Փաշինյանը երբ ձեզ առաջարկել է այս ապաքաղաքական պաշտոնը, նաեւ պայման է դրել՝ խլել ՀԷՑ-ը։ Կարող ենք»․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանին

Նոյեմբեր 15,2024 13:21

«Ես հեռու եմ այն մտքից, որ իմ գործունեությամբ ես պետք է ապացուցեմ, որ ՀԷՑ-ը մեր երկրի թշնամիներից մեկն է։ Նման բան չկա»,- խորհրդարանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ի առաջադրած թեկնածուն՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի բարեկամ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա պատասխանում էր ՔՊ-ական Արփի Դավոյանի հարցին։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նա հավելեց՝ ՀԷՑ-ը մասնագիտացված կառույց է, որը տարիներ շարունակ արդյունքներ է ապահովել, այլ հարց, որ դրանցից դժգոհ ենք՝ եւ արդարացիորեն։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀԷՑ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ՝ կրկին ՔՊ-ի կողմից առաջադրված Գարեգին Բաղրամյանի հրաժարականի, Մեսրոպ Մեսրոպյանի առաջադրման կապի մասին խոսակցությունները հարցուպատասխանի ձեւաչափից տեղափոխվեցին ելույթների հարթություն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նկատեց՝ մամուլը գրել է, որ այս իշխանությունները ՀԷՑ-ը ցանկանում են խլել դրա ներկայիս սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանից։

«Կարո՞ղ ենք հետեւություն անել, մտահոգություն ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը երբ ձեզ առաջարկել է այս ապաքաղաքական պաշտոնը, նաեւ պայման է դրել՝ խլել ՀԷՑ-ը։ Կարող ենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ընդդիմադիրների՝ Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքական հայացքների մասին հարցերին էլ իր ելույթում հակադարձեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ Նա՝ դիմելով ՀՅԴ-ականներին, ասաց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է դաշնակցական Արա Նռանյանն, որն ընտրվել է այս խորհրդարանի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում

Ավելի ուշ, իր ելույթում, ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանն էլ հայտարարեց՝ քաղաքացիների հետ հարաբերություններում պատասխանատվությունը կրում է պետությունը, տվյալ դեպքում՝ իշխող ՔՊ-ն ու քաղաքացուն չի հետաքրքրում, թե ՀԷՑ-ի սեփականատերն ո՞վ է, ինչպե՞ս է կառավարում, հետաքրքրում է, որ պետությունն իր պարտավորությունները որակյալ եւ ժամանակին մատուցի։ Նա նաեւ հավելեց՝ որեւէ մեկին հաճելի չէ, որ կառավարության նիստի ժամանակ հոսանքազրկվում է տարածքը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930