Shamshyan.com. Այսօր՝ նոյեմբերի 15-ին, շտապօգնության ավտոեմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշ 33 փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «Toyota» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Վահագն Ղ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ford Transit»-ը շտապօգնության ավտոմեքենա է:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: