Նոյեմբերի 14-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցում էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՆԳՆ ՓԾ ԲՊԱՌՆ վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչը։
Հանդիպման ընթացքում Կամո Ցուցուլյանը ներկայացրել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա քիմիական նյութերի կառավարման հնարավոր մեխանիզմների մշակմանը և շահագործման ոչ պիտանի սարքերի վնասազերծմանն ուղղված ՀՀ Վարչապետի հանձնարարականով ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից իրականացվող աշխատանքների ճանապարհային քարտեզը՝ հատկապես կարևորելով կանխարգելիչ միջոցառումների անվտանգ կազմակերպման և իրականացման հարցը։
Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սարք-սարքավորումների վնասազերծման և հետագա այլ աշխատանքային հարցերը քննարկել սեղմ ժամկետներում՝ ըստ հրատապության։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն