Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՀՆ-ն հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայություններից օգտվելու ընթացակարգի մասին

Նոյեմբեր 15,2024 13:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարցուպատասխան՝ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սոցիալվերականգնողական ծառայություններից օգտվելու ընթացակարգի, ծառայությունները մատուցող կազմակերպությունների և այլնի վերաբերյալ

 Հարց 1։ Հաշմանդամություն ունեցող անձ եմ․ կարող եմ արդյոք օգտվել ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններից։

Պատասխան: Այո՛, եթե հաշմանդամություն ունեցող անձ եք, ապա ցերեկային կենտրոնում անվճար հիմունքով կարող եք ստանալ սոցիալ-վերականգնողական ծառայություններ:

Հարց 2։ Ի՞նչ են ներառում ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայությունները։

Պատասխան։ Ցերեկային կենտրոններում իրականացվում են տարբեր խմբային և անհատական պարապունքներ (փայտագործություն, կավագործություն, գորգագործություն, երաժշտաթերապիա), ինքնուրույն կենցաղավարման, ինքնասպասարկման հմտությունների ուսուցանում և այլն:

Հարց 3։ Ծառայություններից կարո՞ղ են օգտվել մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք։

Պատասխան։ Այո՛, մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ևս կարող են օգտվել ցերեկային կենտրոնում տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայություններից։

Հարց 4։ Արդյոք մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի են ցերեկային կենտրոններում տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայությունները։

Պատասխան։ Այո՛, 2024 թվականին անհրաժեշտ ծառայությունները տրամադրվում են ոչ միայն Երևանում, այլև մի շարք մարզերում․ դրանք մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Հարց 5։ Այս տարի սոցիալ-վերականգնողական ծառայությունները ո՞ր հասարակական կազմակերպությունների միջոցով են տրամադրվում։

Պատասխան։ 2024 թ․ անհրաժեշտ ծառայությունները տրամադրվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝

  • «Աուտիզմ Ազգային» հիմնադրամ (ք․Երևան),
  • «Փրկություն» ԲՀԿ (ք․ Երևան),
  • «Փյունիկ» ԲՀԿ (ք․ Երևան),
  • «Կարիտաս-Արեգակ» ԲՀ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի),
  • «Լիարժեք կյանք» ՀԿ (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան),
  • «Աստղավարդ» ՀԿ (Գեղարքունիքի մարզ, ք․ Վարդենիս),
  • «Խնամք» ՀԿ (Լոռու մարզ, ք․ Սպիտակ)։

Հարց 6։ ԼՂ-ից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք արդյոք կարող են օգտվել այս ծառայություններից։

Պատասխան։ Այո՛, ԼՂ հայրենակիցները ևս կարող են օգտվել ցերեկային կենտրոնում տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայություններից։

Հարց 7։ Ծառայություններից օգտվելու համար ո՞ւր կարող եմ դիմել։

Պատասխան։ Ծառայություններից օգտվելու նպատակով կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակության վարի տարածքային կենտրոն։ Հասցեներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://socservice.am/offices

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930