Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողեք խոսա, սենց չի կարելի»․ Ռուբեն Ռուբինյանն օգնության հասավ Արթուր Խաչատրյանին, որը պարզաբանում էր ՀՅԴ 004 շրջաբերականի պատմությունը

Նոյեմբեր 15,2024 12:45

«Միակ դեպքը, որ կարելի է շեղվել օրակարգից, դա Դաշնակցության 004 շրջաբերականի մասին խոսելուց է»,- խորհրդարանում, Հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի ներկայացրած՝ Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածության քննարկման ժամանակ, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ընդառաջ գնաց Ռուբեն Ռուբինյանին եւ պարզաբանեց շրջաբերականի ոդիսականը․ «Իրավապահ մարմինները խուզարկել են կուսակցության գրասենյակը, ինչ-որ թղթեր են հանել, որոնք հայտնվել են ինչ-որ լրատվամիջոցների տիրապետության ներքո։ Ո՞նց է դա եղել՝ ժողովրդավարության բաստեոնն այդ հարցին պատասխան չունի։ Ճիշտ այնպես, ինչպես պետաիրավական հանձնաժողովի տհաճ միջադեպը ԱԺ-ից հայտնվեց լրատվամիջոցի տիրույթում։ Ժողովրդավարության բաստեոնը այդ հարցերին էլ պատասխան չունի, ունենաք՝ կասեք, պարոն Ռուբինյան»։

Իր ելույթում Արթուր Խաչատրյանը պնդեց, որ այդ փաստաթուղթը նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ փոփոխության է ենթարկվել ու այդպես է ներկայացվում։ Նա հեգնեց, որ նույն փաստաթղթում 124-ից մի քիչ քիչ, բայց 10-ից ավել անգամ գրված է, որ անկախությունը ՀՅԴ-ի համար անսակարկելի արժեք է։

Արթուր Խաչատրյանի ելույթն ուղեկցվում էր դահլիճից արձագանքներով, փոխադարձ մեղադրանքներով եւ լեզվակռիվներով։

«Թողեք խոսա, սենց չի կարելի»,- ընդդիմադիր գործընկերոջն օգնության հասավ Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930