Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան

Նոյեմբեր 15,2024 12:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շրջակա միջավայրի նախարարությունը ակտիվ աշխատանքներ է տանում Սևանա լճում եզակի և էնդեմիկ համարվող Սևանի Կողակ ձկնատեսակի պոպուլյացիան վերականգնելու ուղղությամբ։

Սևանի կողակը (Capoeta capoeta sevangi de Filippi, 1865) պատկանում է ծածանազգի ձկների ընտանիքին և հանդիսանում է Սևանա լճի էկոհամակարգի համար առանցքային դեր ունեցող ձկնատեսակ: Այս ձկնատեսակը ներկայումս գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում՝ որպես խոցելի ենթատեսակ:

Սևանի կողակի պաշարների նվազման հիմնական պատճառները կապված են բնական վերարտադրության պայմանների վատթարացման, նոր տեսակների ներթափանցման և ձկնագողության հետ: Այնուամենայնիվ, Սևանի կողակի էկոլոգիական նշանակությունը Սևանա լճի էկոհամակարգում մեծ է, և դրա պաշարների ավելացումը կարող է դրական ազդեցություն ունենալ լճի էկոհամակարգի կայունության վրա՝ մասնավորապես մեղմացնելով լճի «ծաղկման», էվտրոֆացման գործընթացը:

Սևանի կողակի պաշարների վերականգնման գործընթացի շրջանակում նախատեսում ենք իրականացնել միջոցառումներ՝ ծավալելով մայրական կազմի հավաք և գենոֆոնդի ձևավորում՝ անազատ կամ կիսաազատ պայմաններում:

Այստեղ արդեն իսկ հաջողություն ենք գրանցել․ հավաքվել են Սևանի կողակի շուրջ 2000 ծնողական կազմի առանձնյակներ:

Շրջակա Միջավայրի Նախարարության միջնորդությամբ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում իրականացվում են նաև կողակի վերարտադրությանը և պաշարների վերականգնմանը ուղղված այլ աշխատանքներ:

  • Մասնավորապես, արդեն վերակառուցվել են 4 բացօթյա ավազաններ՝ ընդհանուր մակերեսով 600 մ²:
  • Իրականացվել է Սևանի կողակի բնական լճակային համակարգում վերարտադրության փորձ, իսկ այժմ կատարվում են ինկուբացիոն համակարգերի ձեռքբերման և վերազինման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել 2025 թվականին, որից հետո կմեկնարկենք այս ձկնատեսակի արհեստական վերարտադրության բուն գործընթացը:

 Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930