Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մոտ ապագայում չեմ կարող պնդել, հաստատել կամ հերքել Ադրբեջանից գազի ներկրումը․ դա իմ որոշելիքը չէ»․ Մեսրոպ Մեսրոպյան

Նոյեմբեր 15,2024 12:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ոչ մոտ ապագայում չեմ կարող պնդել, հաստատել կամ հերքել Ադրբեջանից գազի ներկրումը․ դա իմ որոշելիքը չէ այս պահին եւ եթե ընտրվեմ՝ հետագայում ևս»,- խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին պատասխանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի՝ ՔՊ-ի ներկայացրած թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա հավելեց, որ մեր երկիրը գոյատեւում է 60 տոկոս ներկրվող վառելիքով, որը հիմնականում ՌԴ-ից է ու այդ փաստի հետ հաշվի չնստելն անհնար է։

«Հիմա ֆեյսբուքում ինչ-որ մի գրառում եմ արել, էդ գրառման հետ կապված անընդհատ հարցեր եք ինձ ուղղում․․․ չէ, չեմ ջնջելու, երբեք չեմ ջնջելու, պարզապես մի տեսակ երկընտրանքի առջեւ եմ հիմա՝ ինչպե՞ս պատասխանեմ, որ վաղը լրագրողները կամ մյուս բաները չշահարկեն»,- նեղսրտեց նա։

Օգնության հասավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ասելով․ «Մի պատասխանեք, պարոն Մեսրոպյան։ Մեր սիրելի բարեկամներն ընդամենը ձեզ սադրում են, որ հետո մի հատ թուղթ գրեն՝ ուղարկեն համապատասխան վայր՝ այլ երկրում»։

Գեղամ Մանուկյանը դահլիճից արձագանքեց՝ հեգնելով, թե իշխանությունն էլ Ադրբեջանին է թղթեր ուղարկում։ Ռուբեն Ռուբինյանը հիշեց ՀՅԴ 004 շրջաբերականը․ «Դուք ասեք՝ էդ շրջաբերականը կա՞ր, թե՞ չկար»։

Իր եվրոպամետ, թե ռուսամետ լինելու մասին Մեսրոպ Մեսրոպյանն ասաց՝ շատ մարդիկ ռուսամետության դիրքերից կարող են հանդես գալ, բայց բովանդակության մեջ բացարձակ ռուսամետ չլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930