Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ի՞նչ էր էդ 004 շրջաբերականը ու դուք ուզում եք մատա՞ղ անեք ՀՀ ինքնիշխանությունը, թե՝ չէ»․ Ռուբեն Ռուբինյանն ու Գառնիկ Դանիելյանը վիճեցին

Նոյեմբեր 15,2024 11:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կողքերը նստած են ՀՅԴ-ականները, որոնք ընդունել են 004 շրջաբերականը, ըստ որի՝ ուզում են մատաղ անեն Հայաստանի ինքնիշխանությունը, իրենք են հարցեր տալիս՝ ինչ-որ մեկի ֆեյսբուքից։ Դուք ձեր շրջապատին հլը հարցրեք՝ էդ 004 շրջաբերականն ի՞նչ է»,- այսօր խորհրդարանում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի՝ ՔՊ-ի ներկայացրած թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածության քննարկման ժամանակ վեճ սկսվեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ ՀՅԴ-ական պատգամավորների միջեւ։ Վերջիններս Մեսրոպ Մեսրոպյանի ֆեյսբուքյան էջի գրառումներից էին մեջբերումներ անում՝ հարցեր տալով նրան՝ իր հակառուսական կեցվածքի վերաբերյալ։

«Դու էն ասա՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպե՞լ է ԱՄՆ նախագահի հետ»,- Ռուբեն Ռուբինյանին հակընդդեմ հարց տվեց Գառնիկ Դանիելյանը։

«Այո։ Պաշտոնական չէ, ինչպես եւ պաշտոնական չեն հանդիպել մյուսները»,- եղավ պատասխանը։

«Հիմա խնդրեմ, պարոն Դանիելյան, ձեր հարցը տվեք եւ պատասխանեք՝ էդ ի՞նչ էր էդ 004 շրջաբերականը ու դուք ուզում եք մատա՞ղ անեք ՀՀ ինքնիշխանությունը, թե՞ չէ»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930