Կառավարությունն այսօր հաստատեց Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունն ու դրանից բխող 2024-26 թթ գործողությունների ծրագիրը:
Այն ներկայացրեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Ըստ այդ ծրագրի՝ առաջարկվում է նոր մոտեցում քաղաքացիների ահազանգերի օպերատիվ եւ արդյունավետ սպասարկման համար: Նախատեսվել է հանրապետական եւ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի 112 ստեղծումը, որի դեպքում առանձին հեռախոսահամարներով՝ 911, 1-02, 1-03 զանգերի սպասարկումը կդադարեցվի: Քաղաքացին իր կանչի սպասարկումը կստանա մեկ հեռախոսահամարով, մեկ կետի: ՆԳ նախարարի խոսքով, սա նախատեսվում է իրականացնել 2026 թվականից:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ