Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ եմ եղել, ինչպիսի՞ քաղաքական հայացքներ եմ ունեցել՝ դա բացառապես իմ իրավունքն է». Մեսրոպ Մեսրոպյանը՝ Ագնեսա Խամոյանին

Նոյեմբեր 15,2024 11:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հուլիսի 12-ին դուք մի այսպիսի գրառում եք արել՝ «Այ անբովանդակ, սրբապիղծ, սադրիչ, սրիկա․ հասա՞ր նպատակիդ, այ փրկիչ»․ ո՞ւմ նկատի ունեք։ Երկրորդ գրառումը ձեր՝ «Կարծում եմ երեկ Բրյուսելում ազդարարվեց Հայաստանում ռուսական նեօգաղութացման ժամանակաշրջանի ավարտը»․ շարունակո՞ւմ եք մնալ այդ կարծիքին»,- այսօր խորհրդարանում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հարցի քննարկման ժամանակ, ՔՊ-ի ներկայացրած թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մինչ այդ, ՔՊ-ի թեկնածուի քաղաքական ուժի ներկայացուցիչ լինելու եւ պաշտոնի անհամատեղելիության մասին հարցը Ագնեսա Խամոյանը տվել էր նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ Վերջինս պնդել էր՝ Մեսրոպ Մեսրոպյանն ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել, օրենքի պահանջին էլ ընդառաջ գնալով՝ ՔՊ-ից դուրս է եկել։

Մեսրոպ Մեսրոպյանն ու Սուրեն Պապիկյանը

Ագնեսա Խամոյանը Գնել Սանոսյանին նաեւ հարցրել էր՝ ՔՊ-ական ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի բարեկամը լինելու հանգամանքն ի՞նչ դերակատարում է ունեցել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրելու հարցում։ Գնել Սանոսյանը պատասխանել էր՝ «Ոչ մի»։

Մեսրոպ Մեսրոպյանն ու Սասուն Միքայելյանը

Դիմելով Մեսրոպ Մեսրոպյանին, Ագնեսա Խամոյանը նկատեց, որ վերջինս նաեւ Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագուն է եւ նրա հակառուսական տեսակետներով անընդհատ կիսվել է սոցիալական ցանցի իր էջում՝ հավելելով․ «Դուք լինելու եք մի հանձնաժողովի նախագահ, որը գործ է ունենալու ՀԷՑ-ի հետ»։

«Գնահատում եմ ձեր հետեւողականությունը ֆեյսբուքյան իմ էջին»,- արձագանքեց Մեսրոպ Մեսրոպյանը՝ հավելելով, որ օրենքի որեւէ խախտում չի տեսնում իր թեկնածության եւ պաշտոնի անձնագրի պահանջների մասով ու այդ պահանջներին լավատեղյակ է․ «Ո՞վ եմ եղել, ինչպիսի՞ քաղաքական հայացքներ եմ ունեցել՝ դա բացառապես իմ իրավունքն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930