Իրականում «կոնյակ» անունը փոխելու մասին բանակցությունները սկսվել են վաղուց` 2017 թվականին, Եվրամիությանն անդամագրվելու գործընթացի շրջանակներում։ Այդ պարտավորությունը Հայաստանը վաղուց է ստանձնել` «կոնյակ» անունից հրաժարվելու։ Դրա մասին համաձայնագիր է կնքվել` հետաձգված ժամկետով, որը, ըստ ամենայնի, հիմա է ուժի մեջ մտնում: Այժմ եկել է վճռորոշ պահը: Այս անվանափոխությամբ զբաղվում է էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Մտավոր սեփականության գրասենյակը։
Գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում բացատրեց․ «Համաձայնագիրը կնքվել է, դրանից հետո աշխատանքները սկսվել են, հիմա մենք ունենք որոշված անվանում, որը որպես աշխարհագրական նշում կգրանցվի ու կկիրառվի, կօգտագործվի «Արմենիան բրենդի» անվանումով։ Էկոնոմիկայի նախարարությունն աշխատել է տարբեր էքսպերտների հետ, տարբեր ծրագրերով, հասել ենք այս օրվան, որ նոր անվանում է որոշվել, մինչեւ ժամկետի լրանալը դա պետք է գրանցվի եւ օգտագործվի ապրանքների վրա»։
Քրիստինե Համբարյանի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է, որ երկրի ներսում դեռ կիրիլիկ տառատեսակով եւ հայատառ կարելի է օգտագործել «կոնյակ» բառը․ «Հիմա դեռեւս մենք կարող ենք երկրի ներսում օգտագործել հայատառ եւ կիրիլիկով «կոնյակ» բառը «բրենդի» խմիչքի համար եւ նաեւ երրորդ երկրներ արտահանել այդ անվանումով։ Ինքն անցումային ժամկետ է նախատեսում մեր արտադրողների համար, որ կարողանան սահուն անցում կատարել նոր անվանմանը․․․ Համաձայնագիրը կնքելու պահից լատինատառն արգելվում է օգտագործել»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: