Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Անտանելի է դառնում. ինչպե՞ս կարելի է 6 տարի շարունակ նախկինների թալանի, կոռուպցիայի մասին խոսել. «Հրապարակ»

Նոյեմբեր 15,2024 10:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ընդդիմության ցանկացած ելույթ, ցանկացած քննադատություն իշխանության ներկայացուցիչների կողմից տղայական, ես կասեի` տխմար ու տմարդի պատասխանի է արժանանում. «Բա որ ձեր ժամանակ… բա որ նախկինները»: Կողքից լսողներիս համար սա արդեն անտանելի է դառնում` ուղղակի զզվելի: Ինչպե՞ս կարելի է 6 տարի շարունակ նախկինների թալանի, կոռուպցիայի, Արցախը հանձնելու եւ այլ բաների մասին խոսել:

Հարցնում են՝ բանակն ինչո՞ւ չեք վերականգնում, ասում են` բա ձեր գեներալներն էլ տուշոնկա էին գողանում: Ասում են` այդքան թիկնապահ ինչո՞ւ եք պահում, իսկ թոշակ չեք բարձրացնում, պատասխանում են` հոկտեմբերի 27 եք ուզում անել: Անչափ տհաճ է լսել այս հակադարձումները` ոչ միայն այն պատճառով, որ դրանց մեծ մասը սուտ է ու դեմագոգիկ: Նույնիսկ ենթադրենք՝ 100 տոկոսով ճիշտ են, մարդիկ իրենց իշխանության չեն բերել, որ իրենք մրցեն ու համեմատվեն նախկինների հետ, ընդ որում` հիմնականում համեմատություններն իրենց օգտին չեն:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930