Լրահոս
Օրվա լրահոսը

Ու ոչ ոք չհարցրեց նրան, թե մարդն ինչպես է ապրելու կոմունալ, հեռախոսային, ինտերնետային եւ տրանսպորտային թանկ սակագները վճարելուց հետո դատարկ մնացած սեփական բյուջեով. «Ազգ»

Նոյեմբեր 15,2024 10:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի խորհրդարանում եկող տարվա բյուջեի նախագծի երեքօրյա քննարկումը ընդդիմության եւ իշխանության միասնական ջանքերով վերածվեց ոչ թե նախագծի թերի կողմերը լիարժեք վեր հանելուն, այդ թվում` Հայաստանի ահռելի արտաքին եւ ներքին պարտքի, ներդրումների ներգրավման անհաջող հետագծի կամ արտադրական նոր կարողությունների չգոյության եւ այլն, այլ պարզապես հերթական գաղափարական բախման, որն ավելի առարկայացավ վարչապետ Փաշինյանի ելույթների շուրջ: Կողքից նայողի համար կարող էր թվալ, թե առնվազն մոտակա տասնօրյակում ընտրություններ են տեղի ունենալու, եւ ամեն կողմի համար վերջին հնարավորությունն է` ցուցադրելու մյուս ուժի անձեռնհասությունն ու վնասակարությունը եւ սեփական բարեմասնությունները: Ինչպես, ի դեպ, սովորաբար եւ միշտ: Բայց դրանից տուժեց այն, որ մի շարք կարեւոր հարցերի պատասխանը, որ հանրությունը կարող էր բյուջեի քննարկման շրջանակում ստանալ, այդպես էլ տեղի չունեցավ:

Օրինակ, հանրությունը կուզենար իմանալ, թե ի՞նչ է մտածում Փաշինյանը այն ապաշնորհ պաշտոնյաների մասին, որոնց թեթեւ ձեռքով հասարակ մահկանացուներիս առանց այն էլ չնչին եկամուտներից մի ահռելի գումար տանելու է տրանսպորտի թանկացման փաստը հունվարից, ու ոչ ոք չհարցրեց նրան, թե մարդն ինչպես է ապրելու կոմունալ, հեռախոսային, ինտերնետային եւ տրանսպորտային թանկ սակագները վճարելուց հետո դատարկ մնացած սեփական բյուջեով: Այսինքն` կամա թե ակամա` էլի մեր կենսական եւ հիմնական խնդիրների շատ քիչ մասին հպվեց եռօրյա քննարկումը` իշխանական-ընդդիմադիր սովորական հակադրության պատճառով:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930