Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները տարբեր են լինում

Նոյեմբեր 15,2024 10:00

Շատերի նման ես էլ վերապահումներ ունեմ «ակտիվիզմի» վերաբերյալ: Եթե ես երիտասարդ ակտիվիստ եմ եւ պառկում եմ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի առաջ, որովհետեւ նա ՀՀԿ-ական է, իսկ այդ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀԿ-ական պաշտոնյա է, ապա նույն խանդավառությամբ պետք է պառկեմ ՔՊ-ական ռեկտորի դռան առաջ ու բողոքեմ, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՔՊ-ական պաշտոնյա է: Եթե չեմ պառկում, ուրեմն ես իրականում հասարակական ակտիվիստ չեմ եւ իմ առաջ դնում եմ քաղաքական նպատակներ: Թե՞ այսօր քաղաքական պատճառներով ԵՊՀ դասախոսներին աշխատանքից չեն հեռացնում:

Եթե ակտիվիստներն անհանգստանում էին 150 դրամ տրանսպորտի գնի համար, ապա նրանք պետք է ավելի շատ անհանգստանան օրական 880 դրամի համար՝ որքան էլ նոր լինի ավտոբուսների մի մասը: Բայց հիմա այդ ակտիվիստները չեն երեւում: Չգիտեմ, որտեղ են: Գուցե պաշտոններ եւ մանդատներ են ստացել կամ դրամաշնորհներ են «իրականացնում» այլ ոլորտներում:

Մի խոսքով, ես հիմքեր ունեմ կասկածելու հայաստանյան որոշ ակտիվիստների անկեղծությանը եւ ենթադրելու, որ 2018 թվականին նրանց քաղաքական երազանքներն իրականացել են ու այլեւս ոչ մի բանի համար պայքարելու՝ բողոքելու, նստելու, պառկելու առիթ չունեն: Թերեւս՝ միայն Կրեմլի գործակալների «դիմակը պատռելու» համար:

Բայց ես չեմ կարող նույն կասկածներն ունենալ Հայաստանի եւ, առավել եւս՝ ողջ աշխարհի ԲՈԼՈՐ ակտիվիստների հանդեպ: Այդ առումով ես, ճիշտն ասած, չհասկացա, թե ինչու շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Տունբերգի այցը Հայաստան բացասական հույզեր է առաջացնում եւ ինչու են նրան համեմատում Սնուփ Դոգի հետ: (Ռեփերի դեմ էլ ոչինչ չունեմ, պարզապես նրա վրա պետք չէ ծախսել հսկայական գումարներ պետբյուջեից):

Ես կիսում եմ Տունբերգի կարծիքն այն մասին, որ Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության թեմայով համաժողով անցկացնելը միջազգային հանրության կողմից երեսպաշտության եւ երկակի ստանդարտների դրսեւորման ցնցող դեպք է: Որ Արցախում էթնիկ զտումը եւ պատանդներին Բաքվում պահելը հրեշավոր երեւույթներ են: Ի՞նչն է այստեղ, որ իմ հայրենակիցներին դուր չի գալիս:

Ինձ թվում է, նման ազդեցիկ բարեկամներ ունենալը մեզ համար միայն ձեռնտու է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Ի՞նչ գործ ուներ բնապահպան ակտիվիստը «Democracy for Georgia» պլակատով Վրաստանում, այն էլ հակակառավարական միտինգների ժամանակ։
    Խնդիրն այն է, որ մարդիկ անկեղծություն չեն տեսնում այդ աղջկա մեջ։ Այո, նա հիմա շատ ճիշտ բաներ է ասում, բայց դա ավելի շատ նման է դերասանության։
    Համացանցում բավականին շատ քննադատություններ կան Տունբերգի հասցեին։ Խորհուրդ եմ տալիս ծանոթանալ մի քանիսի հետ, որպեսզի ավելի պարզ լինի

  2. Հայ says:

    Բնապահպան ակտիվիստ դա մասնագիտության նման մի բան ա,դա պահանջում է նաև որոշակի գիտելիքներ և չի սահմանափակվում ռելսերի վրա պառկել ով։
    Իմ կարծիքով նրանք նաև ֆինանսավորվում են և նախապայմանը միայն ազնիվ աշխատելն է։
    Իսկ տրանսպորտի թանկացման դեմ ակտիվիստ չկա այդպիսի մասնագիտություն։
    Ես չգիտեմ ինչ որ մեկին մեկին,որը կշրջի աշխարհով մեկ և տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ կանի։
    Համեմատությունը,իմ կարծիքով ճիշտ չէ։

  3. Պարոն Աբրահամյան, վախն է պատճառը: Փորձեմ բացատրել: Ի՞նչն է որ դուր չի գալիս: Կա երկու բացատրություն. մեկն այն է որ մեր հայրենակիցները վախկոտ են: Այցը դուր չի գալիս, որովհետև գռգռում է Իլհամին: Մյուսն այն է որ նիկոլական հայը գիտի որ միլիտանտ-ակտիվիստները բերեցին 2018-ի հեղաշրջումը ու վախենում է որ իրենց իշխանության վերջը մոտ է:

  4. Հարգելի Դավիթ, տարօրինակ բան չկա ‘Democracy for Georgia’ պլակատին էլ բացատրություն կա: Արդյոք տեղյակ եք ‘Climat Action Network’ համաշխարհային կազմակերպությանը: Նա իր գործունեության ոլորտում ունի ոչ միայն բուն բնապահպանական գործողություններ այլ նաև ա) կապերի զարգացում կոմունիկացիաների ու լրատվամիջոցների հետ; բ) քաղաքացիական հասարակության ձևավորում (G. Soros and K.Popper’s Open Societies), զարգացում մոլորակով մեկ: Ծանո՞թ է հնչում: Այս միջազգային կառո՞ւյցը չէ որ 2018-ին տպել է Հայաստանի ճակատին նիկոլին ու իր ոհմակը:

  5. Որ ասածս անհիմն չէ, ավելացնեմ (գիտելիք ունենալու կոնտեքստում) որ մտածող մարդիկ խոսում ու գրում են գլոբալիզմի ու նման բաների մասին: Օրինակ, կա տեսություն ‘white genocide conspiracy theory, որը ձևակերպված է ‘Great Replacement’, Renaud Camus -ի գրքում: Համաձայն որի մենք` հայերս, պարտավոր ենք տեսնել կապ 2022-ին արցախահայերի բլոկադային հաջորդած նրանց պարտադրված արտագաղթը 2023-ին և Գազայում նույն սխեմայով սկսված (սով ապա արտագաղթ) 2023-ին պաղեստինցիների արտագաղթի միջև: Ի դեպ արցախահայերի բլոկադան 202-ին կազմակերպվեց էկոակտիվիստների ուժերով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930