Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանը՝ վճռորոշ խաչմերուկում

Նոյեմբեր 15,2024 12:30

Լիբանանի պատերազմում, ամենայն հավանականությամբ, շուտով պիտի զինադադար հայտարարեն:

Իհարկե, քաղաքականության մեջ չկա 100/100 կանխորոշիչ սցենար: Քաղաքականությունը միշտ անակնկալներ է պարունակում եւ պետք չէ երբեք տալ ժամանակ կամ երաշխիք, քանզի ամեն ինչ հարաբերական է. չկան բացարձակ լուծումներ, կան հարաբերական, համեմատական գործոններ:

Սակայն Լիբանանյան կուսակցությունը, ըստ վերջին ժամանակներս շրջանառվող վերլուծությունների եւ տեղեկությունների, հասկացել է, որ մի կերպ պետք է դուրս գա այս վիճակից: Բենիամին Նեթանյահուն, ինչքան իրեն միջազգային ընտանիքից տրված է, կուզի օգտվել հնարավորություններից եւ Լիբանանը հավելյալ կործանել:

Իհարկե, Իսրայելը մեծապես շահավետ վիճակով դուրս եկավ եւ «Հըզբոլլահ» շարժումը վնասներ կրեց, սակայն ներքին ճակատի վրա «Հըզբոլլահի» հակառակորդ կողմի հույսերն էլ այդքան չարդարացան: Ըստ նախապես «եփված» կարգադրության՝ «Հըզբոլլահը» բավական պիտի հեռանա «Լիթանի» գետից եւ այլեւս անկարող է Իսրայելին նեղել, այդ տեղերը նաեւ պիտի զինաթափվեն ու երաշխիքներ պիտի ապահովի միջազգային ընտանիքը. «Հըզբոլլահը» անկարող պիտի դառնա այլեւս զինվել:

Սակայն իր զենքը վերջնականապես հանձնելու վճռական որոշում ըստ երեւույթին դեռ չկա: Արդյունքում, «Հըզբոլահն» անկարող է Իսրայելի համար գլխացավանք հանդիսանալ, բայց ներքին ճակատում թեեւ բավական թուլացած է, սակայն տակավին մնում է հզոր ռազմական ուժ, վիրավոր, բայց ոչ մարտականորեն կազմալուծված:

ՊԵՏՐՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ.-Հրապարակումը պատրաստ էր, երբ Politico եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հակառակ ակնկալիքների, Մերձավոր Արեւելքի հակամարտությունում գործողությունների ավելի մեծ ազատություն չի ստանա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից. «Թրամփը չի պատրաստվում Նեթանյահուին գործողությունների ազատություն տալ։ Եթե Իսրայելի վարչապետն ակնկալում է դա, նրան հիասթափություն է սպասվում, նա պետք է վերանայի իր մոտեցումը, քանի որ Թրամփը ցանկանում է դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արեւելքում, ինչպես Ուկրաինայում»:

«Առավոտ» օրաթերթ
14.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930