Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 5-րդ մրցափուլի Ֆարերյան կղզիների հետ խաղում, որը վերջին տնային հանդիպումն էր 2024 թվականին, 0:1 նվազագույն հաշվով պարտություն կրեց:
Հանդիպման արդյունքը ինչ-որ առումով անակնկալ էր, սակայն գրանցված հաշիվը, կարծես, հաստատում է ֆան ակումբների այն գնահատականը, որ նրանք տալիս են ՀՖՖ ղեկավար կազմի աշխատանքին՝ նշելով, որ հատկապես վերջին շրջանում մեր ընտրանու անհաջող խաղը ընդհանուր հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի մի մասն է միայն: Եվ պատահական չէ, որ ամբողջ հանդիպման ընթացքում ֆուտբոլասերները վանկարկում էին «հե-ռա-ցիր»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: