Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը

Նոյեմբեր 14,2024 23:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը.

«ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը կ՛ողջունէ Լա Հէյի Արդարադատութեան միջազգային դատարանին կողմէ «Հայաստանը ընդդէմ Ազրպէյճանի» գործի ծիրին մէջ Պաքուի ներկայացուցած բոլոր նախնական առարկութիւններուն մերժումն ու Հայաստանի երկու առարկութիւններուն բաւարարումը:

Հայաստանի Հանրապետութիւնը սեպտեմբեր 2021-ին նախաձեռնած էր Ազրպէյճանի դէմ դատական հայցի` վերջինիս կողմէ Ցեղային խտրականութեան բոլոր ձեւերու վերացման մասին միջազգային հռչակագիրի խախտումներու վերաբերեալ: Երեւան իր դիմումին մէջ ՄԱԿ-ի Արդարադատութեան դատարանէն պահանջած էր ճանչնալ Ազրպէյճանի` հայերուն նկատմամբ խտրական վերաբերմունքը, ներառեալ սպանութիւնները, խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը եւ հատուցել պատճառած վնասը: Ազրպէյճան իր կարգին հակընդդէմ հայց ներկայացուցած էր Հայաստանի դէմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930