Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Երբ Նիկոլն ասում էր. միսը թա՞նկ է, սխտոր կերեք, հիմա սխտոր էլ չեն կարող ուտել, որովհետեւ այն ժամանակ սխտորը 700 դրամ էր, հիմա պարսկականը 3500 դրամ է, իսկ տեղական սխտորի կիլոգրամը որպես «նամուսով ազգային-ազատագրական սխտոր»՝ 4500 դրամ է»

Նոյեմբեր 14,2024 22:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» հ/կ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսելով երեկ ժամկետային զինծառայող, 19-ամյա Նարեկ Գրիգորյանի դիակի հայտնաբերման մասին, որն ընդամենը յոթ ամիս է, որ զորակոչվել էր հայկական բանակ, ասաց. «Տարին դեռ չի ավարտվել, մենք բանակում ունենք զոհերի 40-ի մոտեցող թիվ եւ այդ զոհերից ընդամենը չորսն է, որ եղել է ադրբեջանցու կրակոցից: Մնացածը կամ ինքնասպան են եղել, կամ նրանց սպանել են, կամ մահվան հանգամանքները պարզված չեն»:

Այնուհետեւ տիկին Զոհրաբյանը անդրադարձավ տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը. «Շնորհավորում եմ հատկապես Նիկոլ ընտրած քաղաքացիներին: Հունվարի 1-ից տրանսպորտի մեկ ուղղության համար վճարելու եք 300 դրամ: Եվ որպեսզի հասկանաք, թե որքան թանկ եք վճարելու, ձեզ համար կարդում եմ առնվազն ԱՊՀ մայրաքաղաքներում տրանսպորտի մեկ տոմսի գինը: Եվ այսպես. Մինսկ՝ 106 դրամ, Մոսկվա, աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկը՝ 275 դրամ, Տաշքենդ՝ 60 դրամ, Ալմաթի՝ 86 դրամ, Բաքու՝ 113 դրամ, Թբիլիսի՝ 140 դրամ, Քիշնեւ՝ 133 դրամ, Կիեւ՝ 75 դրամ»:

Տիկին Զոհրաբյանը դիմեց բոլոր նրանց, ովքեր նախկինում, երբ տրանսպորտի ուղեվարձը ուզում էին բարձրացնել ընդամենը 50 դրամով, «իրենց պատռում էին» ու հարցրեց. «Ո՞ւր եք: Թե՞ արտասահմանյան դեսպանատները ձեզ արդեն գրանտ չեն տալիս, եւ դուք այլեւս քաղաքացի չեք, քաղաքացիական հասարակություն չեք: Ի դեպ, վատ լուր ունեմ արեւմտյան գրանտներով սնվողների համար: Թրամփի ընտրությունից հետո ձեր գրանտալափը պակասելու է: Բայց քանի որ դուք «շուստրի» եք եւ սովոր եք ժամը մեկ աշխարհայացք փոխել, ձեզ առաջարկում եմ սովորել «Боже царя храни» երգի բառերը: Այսուհետեւ սա եք երգելու եւ դիմելու եք արդեն ռուսական գրանտներ ստանալու համար, որովհետեւ ձեզ համար կարեւոր չի հայրենիքը, ձեզ համար կարեւոր չեն արժեքները, որովհետեւ ձեր գաղափարախոսությունը, ինչպես ասել է Արմեն Աշոտյանը, լափիզմն է: Դուք գտել եք ձեր «իզմը»:

Քիչ առաջ հարգարժան հոգեբան տիկին Նալչաջյանը այստեղ ասաց, որ  իշխանությունը զավթելուց առաջ Նիկոլը իր տերերի հետ միասին ուսումնասիրել է այս հասարակության հոգեբանությունը: Ի՞նչն է նրա համար կարեւոր. Արցա՞խը, թե՞ լափը, հայրենի՞քը, թե՞ լափը, հայկական բանա՞կը, թե՞ լափը, Արարա՞տը, թե՞ լափը, Սյունի՞քը, թե՞ լափը, Տավուշի հանձնված գյուղե՞րը, թե՞ լափը… Արդյունքում, իրենք ճիշտ են թիրախային աշխատել, որովհետեւ հասարակության մի հատվածի համար լափը նշվածներից ավելի կարեւոր է:

Եվ քանի որ դուք հիմա միլիարդատերեր եք, պիտի ողջունեք հունվարի 1-ից տրանսպորտի թանկացումը: Խոսքը ուժ ունի: Հիշո՞ւմ եք, ինչ-որ մի այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի «Одноклассник»-ի ընկերուհուն, որը նրան ասում էր, որ իրենք իրար «друг» են: Ու ասաց՝ հացը որ 1000 դրամ էլ դառնա, մենք Նիկոլ ենք: Հիմա Նիկոլ Փաշինյանը իրականացնում է ձեր երազանքը՝ տրանսպորտը դարձնում է 300 դրամ: Հունվարի 1-ից 70 %-ով բարձրանալու է գույքահարկը, շրջանառության հարկը: Նիկոլը իրականացնում է իրեն ընտրողների երազանքը, որովհետեւ ապագա կա:

Ի դեպ, հիշեցնեմ, որ հունվարի 1-ից չի բարձրանալու ոչ նվազագույն աշխատավարձը, ոչ էլ թոշակը: Եվ այն ժամանակ, երբ Նիկոլն ԱԺ-ում ասում էր՝ միսը թա՞նկ է, սխտոր կերեք, հիմա սխտոր էլ չեն կարող ուտել, որովհետեւ կատաստրոֆիկ գնաճ է եւ դա ասելու ժամանակ սխտորը 700 դրամ էր: Հիմա պարսկական սխտորի մեկ կիլոգրամը 3500 դրամ է: Իսկ տեղական սխտորի կիլոգրամը որպես «նամուսով ազգային-ազատագրական սխտոր»՝ 4500 դրամ է: Մսից թանկ է: Եվ սա է այն իրականությունը, որ 2021 թվականի հունիսի 21-ին ընտրել է 680 հազար ՀՀ հպարտ, դուխով քաղաքացի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930