Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք արձանագրված դեպքեր, երբ պարբերական ծեծի և բռնության այլ դրսևորումների հետևանքով անձը փակ հաստատությունում գտնվելու ժամանակահատվածում սպանվել է»․ Սիրանուշ Սահակյան

Նոյեմբեր 14,2024 21:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայ-ադրբեջանական հակամարտության առանձնահատկությունն այն է, որ հայերի ճակատագրերը վճռելը դարձել է միջպետական հարաբերությունների գերիշխանության դրսևորման ցուցադրման եղանակներից մեկը։ Եվ այս պայմաններում անազատության մեջ գտնվող հայերի շարունակական կալանավորումը պետական քաղաքականության մաս է, որը շահարկվում է  բանակցային գործընթացում»,- Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա փաստեց՝ 2020-ի պատերազմից ի վեր հարյուրավոր հայեր գերեվարվել են։ Նախնական տվյալներով՝ թիվը գերազանցում էր 300-ը։ Շուրջ 210 գերիներ հայրենադարձվել են, որոնց թվում առկա էին անձինք, որոնք սահմանային միջադեպերի կամ տարածքում մոլորվելու պատճառով էին հայտնվել Ադրբեջանի տիրապետության ներքո․ «Ուստի հայրենադարձման գործընթացը կապված էր ոչ միայն պատերազմի ժամանակ գերեվարված անձանց, այլև մինչ պատերազմը՝ խաղաղ պայմաններում առևանգումների կամ ձերբակալումների դեպքերի հետ։ 23 պաշտոնապես հաստատված հայեր այս պահին գտնվում են անազատության մեջ։ Նրանց կարգավիճակը բնութագրելիս օգտագործում են գերիներ տերմինը, հաճախ գործածության մեջ է դրվում պատանդ տերմինը, որը ճիշտ եզրույթ է՝ հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակման հարցը կապված է քաղաքական պահանջների բավարարման հետ։ Մենք ունենք հինգ անձ, որոնք գերեվարվել են 2020-ին, մնացած 18-ը՝ 2023-ին։ 23 թիվը ներառում է նաև Արցախի ղեկավարությանը, որոնք ութն են։ Ունենք ութը քաղաքական բանտարկյալ՝ ի դեմս Արցախի նակին ղեկավարության և 15 անձինք, ում գերեվարումը կապված է Լաչինի միջանցքի շրջափակման, ինչպես նաև պատերազմական գործողությունների հետ։ Այս թվաքանակը ներառում է քաղաքացիական գերիներ և ռազմագերիներ»։

Խոսելով բռնությունների մասին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ բռնությունները մասսայական են եղել․ «Ֆիզիկական բռնության ինտենսիվությունը պատկերացնելու համար ուղղակի արձանագրենք, որ առանձին անձանց մահը վրա է հասել հենց բռնությունների պատճառով։ Ունենք արձանագրված դեպքեր, երբ պարբերական ծեծի և բռնության այլ դրսևորումների հետևանքով անձը փակ հաստատությունում գտնվելու ժամանակահատվածում սպանվել է։ Դրանք բռնության արդյունք են եղել, ոչ թե թիրախային գնդակահարության դեպքեր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Շնորհակալություն հարգարժան Սիրանուշ Սահակյանին մեր կալանավորված հայրենակիցների համար կատարած իր հետևողական և սրտացավ աշխատանքի համար։ Իսկ քպ-ական իշխանությունը հիմնականում զբաղված է հեծանիվ քշելով, խաշլամա ուտելով, մորուք խնամելով, մորուք սափրելով և այլն։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930